Օլիմպավանի դռները իրավապահները փակ են պահում. մարզասերների ակցիան` ուղիղ
Փաշինյանաքպական բռնատիրական ռեժիմը, ինչպես հայտնի է, ապօրինաբար «կապարակնքել» է այն ամենը, ինչ այս կամ այն կերպ առնչվում է ԲՀԿ առաջնորդ, «Մուլտի գրուպի» սեփականատեր, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան հետ: Բռնատիրական ռեժիմն, ըստ երևույթին, հատուկ վատություն անելու նպատակադրմամբ՝ սատկացրեց Ծառուկյանի առյուծներից մեկին:
Կամայականորեն փակված են մի շարք ձեռնարկություններ, ընկերություններ և անգամ... «Օլիմպավանը»՝ ՀԱՕԿ-ի կենտրոնակայանն ու օլիմպիական մարզաձևերի կենտրոնը: Ինչպես պրոֆեսիոնալ մարզիկները, այնպես էլ հարյուրավոր մարզվողներ, մանկապատանեկան խմբերում մարզվող երեխաներ մնացել են «խաղից դուրս» վիճակում:
Այսօր «Օլիմպավանի» մոտ ինքնատիպ բողոքի ակցիա է տեղի ունեցել, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ «Կենտրոն» ՀԸ տեսանյութից:
Մարզիչները երեխաների հետ մարզումներն անցկացրել են փակված «Օլիմպավանի» դիմացի ծառուղու տարածքում:

