50 միլիոնի վատնում. դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը գրում է. «50 միլիոնի վատնում: Դուք շարունակե՛ք մսխել քաղաքի բյուջեն. «նորաձեւության շաբաթ»-ին նախկինում տալիս էիք 42 միլիոնի սահմաններում գումար, կենացները քաղցրացել են՝ թիվը հասցրել եք 50 միլիոնի։ էս կարգի բյուջեի հերն անիծե՞լ։ Էս կարգի ցինի՞զմ։ էս կարգի քաղաքացու գրպանի հաշվին «լավամարդ»լինե՞լ։
Դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն»։

