«Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը Այս իշխանությունը տրված ժամկետում իրենց հանձնառությունը կատարելու համար ընդդիմադիրներին չեզոքացնելու խնդիր ունեն. Դիվանագետ Հայաստանում ներքին ռшuիզմի տարածումն ու ընդգրկված խավերը բավականին մեծ են. Լարիսա Ալավերդյան
15
Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով ՀՀ առաջ աշխարհաքաղաքական պահանջներ են դրվում, և այս իշխանությունն այդ պահանջները կատարելու համար ունի լուրջ խնդիր. Քաղաքագետ ՀՀ-ում արևմտյան կառույցները խրախուսում են բռնաճնշումները, ոչ թե՝ զսպում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի մամուլի ասուլիսը (ուղիղ) «Անդրանիկ Թևանյանը ոսկոր էր Փաշինյանի կոկորդին». Սոնա Աղեկյանը՝ 622 մլն-ի դիմաց գաղտնիք «տրամադրելու» մասին «Թևանյանի մեղադրանքում «պետական գաղտնիք» ֆրազա չկա, մարտահրավերը մենք ընդունել ենք». Մանուկ Սուքիասյան Արեգնազ Մանուկյանի անչափահաս դուստրը հարվածի տակ է»․ հոգեբան «Անելանելի վիճակ է», «տուրիզմի ոլորտում կորուստներ ենք ունենում». «Մուլտի Գրանդ Հոթել»-ի և «Փարավոն»-ի աշխատակիցներն ակցիա են անում Բռնատիրական ռեժիմի առօրյան. բժշկուհի Արփինե Սողոյանին նիկոլական կամակատարներն ազատել են աշխատանքից «Եթե երկար փակ մնա, փողոցները կփակենք». «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի աշխատակիցներն ակցիա են անում Պատերազմ Արցախում
Բա դուք ի՞նչ գործ ունեք իշխանության մեջ, եթե պատերազմ է լինելու. Արման Աբովյան Ծառուկյանի փեսային զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց Ջրելու հարցի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ կան վիրավորներ, վնասվել է «Kia»-ն Խլում են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես»-ի գույքն ամբողջությամբ «Գլոբալիստներին հաջողվել է Հայաստանում ստեղծել «քաջնազարյան» իշխանություն, սա մեզ համար ահավոր երևույթ է». Բակուր Կարապետյան Բաքվում կայացել է հայ գերիների «դատավարության» հերթական նիստը. հայտարարությամբ է հանդես եկել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը Լրագրող Լիլիթ Աղեկյանը չի ազատազրկվի. դատարանը հրապարակեց դատավճիռը Ռուսաստանն այլևս քաղաքական առևտրի չի գնում Նիկոլ Փաշինյանի հետ. Քաղտեխնոլոգ Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով Քաղբանտարկյալ Դավիթ Ղազինյանի քրեական գործը՝ ավարտական փուլում․ նախաքննության ավարտ կհայտարարվի. «Արմլուր» Իրանը «հաղթել է» ԱՄՆ-ին հուշագրի ստորագրման հարցում․ FT ԲՀԿ-ն հերքում է Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության դադարեցման մասին տեղեկությունները «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը Անօդ, ապակեպատ տարածք էր, շտապ օգնության մեքենաներ էին ժամանել. Ի՞նչ է պատմում ականատեսը Վրաստան-Հայաստան անցակետի խայտառակ վիճակից Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Այս իշխանությունը տրված ժամկետում իրենց հանձնառությունը կատարելու համար ընդդիմադիրներին չեզոքացնելու խնդիր ունեն. Դիվանագետ Լիլիթ Աղեկյանի արարքում հանցակազմ չկա. դատարանից առանձնապես ակնկալիք չունեմ. Զարուհի Փոստանջյան Թե ՀՀ-ի, թե Ադրբեջանի քաղբանտակյալները խաղաղության բանտարկյալներ են. Իշխանյան ՀՀ-ում բռնաճնշումները հասել են աննախադեպ մակարդակի. Սերգեյ Սարգսյան Ես ի՞նչ եմ արել, մա՞րդ եմ սպանել. Հայաստանում հետապնդվում են հետաքննող լրագրողները, ովքեր բացահայտում են կոռուպցիան. Լիլիթ Աղեկյան ՀՀ առաջ աշխարհաքաղաքական պահանջներ են դրվում, և այս իշխանությունն այդ պահանջները կատարելու համար ունի լուրջ խնդիր. Քաղաքագետ Այս իշխանությունը պատրաստ է խախտել մարդու ցանկացած իրավունք. Էլինար Վարդանյան ՀՀ-ում արևմտյան կառույցները խրախուսում են բռնաճնշումները, ոչ թե՝ զսպում. Երվանդ Բոզոյան ՀՀ-ում այս 8 տարիների ընթացքում բացված է քաղաքական սպանությունների էջը. Մկրտչյան «Ալիևն երեկ բացահայտել է Նիկոլի ստերը. ասել է՝ Մինսկի խումբը Ղարաբաղն ուզում էր խլել իրենցից. դե տեսեք Նիկոլն ինչ ճղճիմ ստախոս է». Գագիկ Համբարյան «Մուլտի տաբակ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների բողոքի ակցիան Հայաստանում ներքին ռшuիզմի տարածումն ու ընդգրկված խավերը բավականին մեծ են. Լարիսա Ալավերդյան Էգ սպիտակ առյուծի անկումից հետո որոշել եմ դուրս գալ Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի կազմից. Քրիստինե Վարդանյան Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ–ն պնդում է՝ ընդամենը զննություն է իրականացվել

Ընդդիմադիրները պետք է մշակեն միասնական ռազմավարություն. Արամ Աբրահամյան. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօրվա իր խմբագրականում գրում է.

«Պատկերացրեք, որ 1933 թվականին, երբ Գերմանիայում նացիստները եկան իշխանության, պառլամենտարիզմը, կուսակցությունները եւ ազատ մամուլն արգելվեին ոչ թե մի քանի ամսվա ընթացքում (իրականում գործընթացը տեւել է հունվարից մինչեւ հոկտեմբեր), այլ դա տեւեր 2-3 տարի: Եվ լիբերալները, սոցիալ-դեմոկրատները եւ կոմունիստները, փոխանակ պայքարեին նացիստական դիկտատուրայի դեմ, իրար միս ուտեին՝ «բա որ դու էն վախտ» մոտիվներով:

Անձամբ ես նման բան կարող եմ հեշտությամբ պատկերացնել ցանկացած երկրի պարագայում, մանավանդ՝ Հայաստանի:

Եթե ընդդիմադիր քաղաքական ուժերից որեւէ մեկի համար դեռ պարզ չէ, թե ինչ ռեժիմ է հաստատվել մեր երկրում եւ ինչպես է այն Փաշինյանի ղեկավարությամբ զարգանալու, ես ուղղակի կառաջարկեմ ավելի լայն բացել աչքերը: ՔՊ-ական սցենարով Հայաստանում փաստացի մնալու է միայն ՔՊ-ն (գուցե «Հանրապետություն» կուսակցության հետ միասին):

Մոտակա ամիսներին Փաշինյանն ամեն ինչ անելու է, որպեսզի դադարի որեւէ ընդդիմադիր գործունեություն, «կկարվեն» հարյուրավոր նոր «քրեական» գործեր, կլինեն նոր ձերբակալություններ: Իսկ մոտակա տարիներին Հայ առաքելական եկեղեցին կդառնա ՔՊ բաժանմունք:

Բայց, որքան էլ տարօրինակ հնչի, դա ամենասարսափելին չէ: Փաշինյանը ոչ միայն փոխելու է սահմանադրությունը Ալիեւի պահանջով, այլեւ հանձնելու է Տիգրանաշենը (իբր ինչ-որ բան ինչ-որ բանի հետ փոխում է)՝ փաստացի հնարավորություն տալով ադրբեջանցիներին ցանկացած պահի փակել Հայաստանի հարավը հյուսիսի հետ կապող ռազմավարական ճանապարհը:

Այս պայմաններում որոշ ընդդիմադիրներ շարունակում են իրար վրա ցեխ շպրտել՝ իրենց լրատվամիջոցներով ու անձամբ՝ կամա թե ակամա կրկնելով պաշտոնական քարոզչության թեզերը: Այս պահին բացարձակապես ժամանակը չէ պարզելու, թե ով է «ներկա», ով է «նախկին», ով «թալանել» է, ով «չի թալանել», ով «եվրոպամետ» է, ով «ռուսամետ»: Եթե ընդդիմադիրներն իսկապես ցանկանում են պատասխանատվություն կրել պետության համար, այլ կերպ ասած՝ կասեցնել աղետալի ընթացքը, ապա այդ ամենի մասին պետք է ժամանակավորապես մոռանալ:

Հիմնական ընդդիմադիր ուժերի լիդերները պետք է հանդիպեն եւ ռազմավարություն մշակեն, որը կբացառի փոխադարձ հարձակումները: Քաղաքականությունը ենթադրում է բանակցություններ եւ պայմանավորվածություններ անգամ այն մարդկանց միջեւ, որոնք իրար քաղաքական կամ անձնական առումով դուր չեն գալիս: Մասնավորապես, բոլոր քաղբանտարկյալները պետք է պաշտպանության տակ առնվեն բոլոր ընդդիմադիրների կողմից: Այստեղ «իմն» ու «քոնը» չպիտի լինի»:

Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>