Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Ձևավորվել է Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով

Հարգելի լրատվամիջոցներ,
Հուլիսի 14-ին, երեքշաբթի, ժամը 12:00 -ին, Երևանի «Անի Պլազա Հոթել» հյուրանոցում (Սայաթ-Նովա 19) տեղի կունենա Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի առաջին մամլո ասուլիսը։
Լրատվամիջոցների համար մուտքն ազատ է։

Հանձնաժողովի նախաձեռնողներ`
Լարիսա Ալավերդյան, առաջին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, ԱԺ 4-րդ
գումարման պատգամավոր
Ձյունիկ Աղաջանյան, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան
Մայա Բարխուդարյան, քաղաքագետ, իրավապաշտպան
Երվանդ Բոզոյան, քաղաքագետ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու
Ստեփան Դանիելյան, քաղաքագետ
Հովհաննես Իշխանյան, իրավապաշտպան
Աննա Մկրտչյան, ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, իրավաբանական
գիտությունների թեկնածու
Զարուհի Փոստանջյան, ՀՀ ԱԺ 4-րդ եւ 5-րդ գումարման պատգամավոր, փաստաբան
Էլինար Վարդանյան, ՀՀ ԱԺ 5-րդ եւ 8-րդ գումարման պատգամավոր, Այլընտրանքային
Նախագծեր խմբի անդամ
Սերգեյ Սարգսյան, փաստաբան
Մարիամ Չախոյան, «Թուխմանուկ» ՀԿ նախագահ
 
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ՀԵՏԱՊՆԴՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Անակխության վերականգնումից հետո Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց ժողովրդավարական սկզբունքների ու իրավունքի գերակայության վրա հիմնված պետության կառուցման հանձնառությունը: Անցած տասնամյակների ընթացքում էական ջանքեր են գործադրվել երկրում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները կառուցակարգային հենքի վրա դնելու, անհրաժեշտ գործիքակազմեր ստեղծելու և դրանց անկախությունն ու անկողմնակալությունն ապահովելու համար: Այս գործում իրենց անբեկանելի դերն են ունեցել հասարակական կազմակերպությունները:
Ցավալիորեն, 2018թ.-ի իշխանափոխությունն իր ճշգրտումները մտցրեց դժվարությամբ ձեռք բերված առաջընթացի առումով:
Չնայած խոստումներին, ձեռնարկվեցին դատական համակարգի ենթակայեցմանը, իրավական համակարգի՝ իշխանության կողմից կառավարելիության մեծացմանն, ազատ խոսքի ճնշմանն ու այլախոհության հետապնդմանը, ընդդիմության հալածմանն ուղղված քայլեր, որոնք ժամանակի ընթացքում աննախադեպ չափերի ու ծավալների հասան: Նախկինում ակտիվ իրավապաշտպան կազմակերպություններն, իրենց մեծամասնության մեջ, կամ լրացրեցին իշխանության սպասավորների շարքերը, կամ անգոյություն գրանցեցին՝ ամլացնելով նախկինում ձևավորված ու անսասան թվացող մարդու իրավունքների պաշտպանների դաշտը, դրանով իսկ ազատելով իշխանությունների ձեռքերը բռնաճնշումների համար:

Ստեղծված իրավիճակը, զուգորդված աննախադեպ թվով քաղբանտարկյալներով, օրենքների ու մարդու իրավունքների անթաքույց ոտնահարումներով, միջազգային հանրության փարիսեցիությամբ, միջազգային կազմակերպությունների լռությամբ՝ պայմանավորված բացառապես իշխանությունների կողմից ներկայացվող տեղեկատվության տրամադրմամբ, անհրաժեշտ է դարձնում, մասնագիտական ջանքերի գործադրմամբ, «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի» ստեղծումը:

Հանձնաժողովի գործունեության սկզբունքներն են՝
• անկախությունը,
• վերկուսակցականությունը,
• ազնվությունն ու անկաշառությունը,
• ներառականությունը,
• մասնագիտական և փաստահեն մոտեցումը,
• իրավունքի գերակայությունը,
• մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը և համընդհանուր պաշտպանությունը,
• խտրականության բացառումը,
• քաղաքական հայացքներից անկախ հավասար վերաբերմունքը։
Հանձնաժողովի նպատակներն են՝
• Իրականացնել քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկում, արձանգրված դեպքերի փաստագրում, դրանց իրավական և հանրային գնահատում, ինչպես նաև Հայաստանում քաղաքական իրավունքների պաշտպանության առումով մշտադիտարկում:
• Նպաստել ՀՀ-ում օրենսդրական այնպիսի մեխանիզմների ներդրմանն ու մշակույթի ամրապնդմանը, որոնց առկայության դեպքում քաղաքական դրդապատճառներով հետապնդումներին կտրվեն համարժեք պատասխաններ՝ դրանով իսկ զսպող դեր խաղալով ՀՀ-ում նման գործելաոճի խորացմանն ու տարածմանը։
• Օգտագործելով ՀՀ հանձնառությունները միջազգային կառույցների շրջանակներում և դրանց ընձեռած վերահսկողական հնարավորությունները, որոշակիորեն կանխել իշխանությունների կողմից բռնապետական համակարգի ձևավորումը և զսպել բռնաճնշումների մակարդակը:
Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են՝
• Քաղաքական դրդապատճառներով հետապնդումների դեպքերի փաստագրումը,
իրավական գնահատականների մշակումը, հանրայնացումը,
• հանրային իրազեկման և փաստահավաք գործունեության իրականացումը,
• պարբերական զեկույցների և հայտարարությունների հրապարակումը,
• քաղաքական դրդապատճառներով հետապնդումները բացառող մեխանիզմների ապահովման նպատակով օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկների մշակումը, ներկայացումը և դրանց առաջմղումը,
• սահմանված նպատակներին հասնելու համար համագործակցության հաստատումը տեղական և միջազգային կազմակերպությունների, կառույցների և գործընկերների հետ։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>