Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պուտինն ամեն ինչ բառացի է ասել․ ի՞նչ է սպասվում Նիկոլին Մոսկվայում․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն. «Հրապարակ» Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով «Հրապարակ». Հայաստանին նոր հեղափոխություն պետք չէ, Հայաստանին նոր իշխանություն է պետք Էդիկ Մինասյանը տնային կալանքից ազատ է արձակվել

Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն

2023-ին Երևանի կենդանաբանական այգին 14 գորշ արջ և 12 սպիտակագլուխ անգղ է արտահանել հնդկական «Վանտարա»՝ կենդանիների փրկարարական ու վերականգնողական կենտրոն (Greens Zoological, Rescue & Rehabilitation Center)։ Այս մասին ծավալուն հետաքննություն է հրապարակել EVN Report-ը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ սա Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների զանգվածային տեղափոխում էր, որն իրականացվեց առանց հանրային պատշաճ իրազեկման։

Էկոլրագրող Մարիամ Տաշչյանի խոսքով՝ արտահանման ցանկն այսքանով չէր սահմանափակվում. Երևանի կենդանաբանական այգին ստացել էր նաև երեք թուրքմենական կուլան և չորս պրժևալսկու ձի արտահանելու թույլտվություն, սակայն այս կենդանիներն այդպես էլ չեն հատել երկրի սահմանը։ Մեկ կուլան և երեք ձի անկել են հենց տեղափոխման նախապատրաստական փուլում։

«Իմ ձեռքի տակ հայտնված անկման ակտերում որպես պատճառ նշված են «տեխնիկական խնդիրները»։ Թե ինչ ճակատագրի արժանացան արտահանման թույլտվության մեջ ներառված մյուս երկու կուլաններն ու մեկ ձին, պաշտոնական փաստաթղթերում որևէ նշում չկա»,- գրում է լրագրողը։

Պարզվել է, որ կենդանաբանական այգու ղեկավարությունը և Երևանի քաղաքապետարանն անհայտ հանգամանքներում որոշում են կայացրել նշված կենդանիներին նվիրաբերել հնդկական կենտրոնին, որի մասին 2023-ին դեռ շատ քիչ բան էր հայտնի։ Երևանի քաղաքապետարանից էկոլրագրողին պատասխանել են նաև, թե նվիրատվության պայմանագրի պահից կենդանիներն արդեն «հնդկական կողմի սեփականությունն էին» և դուրս էին Կենդանաբանական այգու հաշվեկշռից, ուստի անկումների համար իրենք մեղավոր չէին։

«Խոսքը ոչ թե պարզապես գույքի, այլ համաշխարհային կարմիր գրքում գրանցված հազվագյուտ տեսակների մասին է։ Պրժևալսկու ձին և թուրքմենական կուլանն ունեն վտանգված կարգավիճակ, պրժևալսկու ձիու վայրի չափահաս առանձնյակների քանակն ամբողջ աշխարհում չի անցնում 178-ը։ Սա մի տեսակ է, որը ժամանակին ամբողջությամբ անհետացել էր վայրի բնությունից և վերականգնվել է բացառապես գիտական ծրագրերի շնորհիվ։ Երբ նման եզակի գենոֆոնդ ունեցող կենդանիներն անկում են տեղափոխման տեխնիկական փուլում, դա դադարում է լինել պարզապես այգու ներքին խնդիրը և վերածվում է համաշխարհային կորստի, որի համար պատասխանատվությունը փաստաթղթային ձևակերպումներով չի սահմանափակվում»,- ընդգծում է էկոլրագրողն իր ծավալուն հոդվածում։

Նա նաև ծավալուն ուսումնասիրություն է արել «Վանտարա» կենտրոնի մասին, որին նվիրաբերվել էին կենդանիները։ Պարզվել է՝ սա հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանիի որդու՝ Անանտ Ամբանիի մեծ նախագիծն է։ «Վանտարան» (սանսկրիտից թարգմանաբար՝ «բնության մարմնացում») 3000 ակր տարածքով մի հսկայական «ոսկե վանդակ» է Ջամնագարում։ Մուկեշ Ամբանին տարիներ շարունակ գլխավորում է Ասիայի ամենահարուստ մարդկանց ցուցակը։ Նրա կարողությունը տատանվում է 110-115 միլիարդ դոլարի սահմաններում։

Ամբանիների տունը` 2 միլիարդ դոլար արժողությամբ, աշխարհի ամենաթանկարժեք մասնավոր բնակավայրն է։ Այն ունի 27 հարկ և 600– հոգանոց սպասարկող անձնակազմ։

Միջազգային քննարկումներում հաճախ է նշվում, որ «Վանտարան» ագրեսիվ կերպով հավաքագրում է կենդանիներ ամբողջ աշխարհից՝ ստեղծելով աշխարհի խոշորագույն մասնավոր հավաքածուներից մեկը։

Մարիամ Տաշչյանը գրում է, որ հնդկական «փրկարարական» կենտրոնը, պարզվում է, կենդանիներ է ներկրում ոչ միայն բնապահպանական կազմակերպություններից կամ կենդանաբանական այգիներից, այլ կենդանիների հազվագյուտ տեսակների առևտրով զբաղվող հայաստանյան առևտրային ընկերությունների ցանցից:

«Այս համագործակցության առանցքը Երևանի Գուրգեն Մահարի 148 հասցեում գործող ընտանեկան մենաշնորհն է։ Ուսումնասիրելով փաստաթղթերը՝ տեսնում ենք միևնույն անձանց (հոր, մոր և որդու) անուններով գրանցված կազմակերպությունների մի ամբողջ շղթա։ Թեև ցանցի նոր օղակը կրում է «Փերադայս Անիմալս Շելթր ընդ Ռեաբիլիթեյշն Սենթր» (Paradise Animal Shelter and Rehabilitation Centre) ՍՊԸ անվանումը, այն իրականում գործում է որպես առևտրային կազմակերպություն՝ կապված լինելով Ինտերպոլի կողմից մաքսանենգության կասկածանքով նախկինում հետախուզվող անձի հետ»,- նշում է լրագրողը։

Շեշտում է՝ հայաստանյան այս գործընթացի ամենախնդրահարույց կողմը համակարգային և պաշտոնական օրինականացումն է։ Հայաստանից «Վանտարայի» հետ համագործակցության մեջ է ներգրավվել ընդամենը երկու կազմակերպություն. վայրի կենդանիների ստվերային ու կասկածելի առևտրով զբաղվող ընկերությունը և Երևանի կենդանաբանական այգին։

Պարզվել է նաև, որ ՍԻԹԵՍ (Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիա) արտոնագրերի համաձայն՝ «փրկարարական» կենտրոն համարվող «Վանտարան» հայկական այս մասնավոր, առևտրային կառույցից ձեռք է բերել և Հնդկաստան տեղափոխել հազվագյուտ կենդանիների խոշոր խմբաքանակներ, այդ թվում՝ 10 տափաստանային, արծիվ, 2 կարմիր գայլ, 30 բաշավոր ոչխար և այլ կենդանատեսակներ։
Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>