Վատություններ ու ընդդիմադիրների հանդեպ թշնամություն անելուց հետո, նա գնում է արձակուրդ վայելելու
Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում։ Այս մասին հայտնում են կառավարությունից`չմանրամասնելով, թե որտեղ նա կանցկացնի արձակուրդը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոր էր վերադարձել երկարատև արձակուրդից, որը վերցրել էր նախընտրական քարոզչության ընթացքում։
Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով կամայականորեն իրականացվում են ապօրինի կալանավորումներ, ձերբակալություններ, տնտեսական գործունեության զանգվածային կասեցումներ, խուզարկություններ: Ռուսասբտկանի հետ ՔՊ-ի թշնամական հարաբերությունների հետևանքով երկիրը կանգնած է տնտեսական լրջագույն խնդիրների առաջ, գնաց Եկատերինբուրգ՝ ՌԴ վարչապետին հանդիպեց, բնականաբար՝ ապարդյուն...
Ի՞նչ անել, երկրի բանտերը քաղբանտարկյալներով լցնելուց հետո: Դե իհարկե, գնալ... արձակուրդ:
Մնում է, որ մարդիկ սրտանց մաղթեն, որ այդ արձակուրդը հնարավորինս երկար տևի:

