ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին
Դատավոր Գարիկ Աբելյանը որոշեց բավարարել ՔԿ միջնորդությունն ու 2 ամսով կալանավորել ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին։
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։ Միջնորդության քննությունը սկսվել է այսօր առավոտյան։ Ծառուկյանը ձերբակալվել է նախօրեին։
Հիշեցնենք նաև, որ Գագիկ Ծառուկյանն իրեն ներկայացված մեղադրանքները բնորոշել էր որպես սուտ և փուչիկ:
Ակնհայտ է, որ սա լիովին քաղաքական հետապնդում է, իսկ Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է:

