Նիկոլոն (Մաքիավելլին) ընդդեմ Նիկոլի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը մեջբերումներ է արել Մաքիավելուց, նշել. «Նիկոլոն (Մաքիավելլին) ընդդեմ Նիկոլի»:
Ահա մեջբերումները.
«- Եթե ժողովուրդը սխալվում է, նրան կարելի է համոզել լավ ճառերով և փաստարկներով։ Բայց եթե սխալվում կամ մոլեգնում է բռնակալը, նրան կանգնեցնել կլինի միայն զենքի ու արյունահեղության միջոցով։
- Եթե քաղաքը սովոր է ապրել ազատ կարգերով, բռնակալի համար չափազանց դժվար կլինի այն վերահսկել։ Այդպիսի ժողովուրդը երբեք չի մոռանում ազատությունը և առաջին իսկ առիթի դեպքում կապստամբի։
֊ Եթե ժողովուրդը երկար տարիներ ապրել է ստրկության մեջ, կամ բռնակալության լծի տակ, և կորցրել է քաղաքացիական առաքինություններն, ապա, նույնիսկ եթե նրան ազատություն տրվի, նա չի կարողանա այն իրացնել և արագ կընկնի մեկ այլ բռնակալի լծի տակ»։

