Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր
«Մեր հայրը մեզ, իր ընտանիքին հեռու է պահել քաղաքականությունից, երբևէ որևէ առնչություն որևէ հարցի չենք ունեցել, ուղղակի այն, ինչ կատարվում է հիմա, ակնհայտ ապօրինի է»,- դատարանի բակում լրագրողներին ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Ռոզա Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ այժմ դատարանում քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։ Դատարանի բակում հավաքված են Ծառուկյանի աջակիցները, այստեղ են նաև նրա դուստրերը։ Գ. Ծառուկյանը ձերբակալվել է նախօրեին։
Ռոզա Ծառուկյանը նշեց, որ իր հայրն իր ունեցվածքը ձեռք է բերել տարիների ընթացքում աշխատանքի արդյունքում, ողջ կյանքում բարեգործություն է արել. «Հիմա նման պահվածքը ուղղակի աններելի է։ Բարեգործի հետ նման կերպ վարվել՝ մտնել տուն, ձեռքերը շղթայել, 13 ժամ խուզարկություն անել, որևէ լուրջ բան չգտնել... Մի անգամ այս ամենի միջով անցանք՝ կալանավորցեին, տունը խուզարկեցին, հնարավոր ու անհնար միջոցները օգտագոծեցին, գործունեությունը դադարեցրեցին, գործարան փակեցին, բացեցին։
Այս 8 տարվա ընթացքում որևէ լուրջ բան չգտնելով՝ հիմա գալ ու գտնել կենդանիներ... Մարդը տարիներ շարունակ պահել է կենդանիներ, դա նորություն չէ, գաղտնիք չէ, դա իր նախասիրությունն է»։
Նա նշեց, որ իրենք այս փորձությունն էլ կհաղթահարեն, սակայն կան բաներ, որոնք հնարավոր է այլևս չկարողանան վերականգնել՝ երկիր, պետականություն, մշակույթ, կրոն։
Աղբյուրը` Panorama.am

