Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան
«Սահմանադրական դատարանը պատմական հնարավորություն ուներ առաջին անգամ անվավեր ճանաչելու ընտրության արդյունքները»,- ՍԴ որոշման հրապարակումից հետո ասաց ՍԴ-ում ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։
Ըստ նրա, այս բողոքարկումը որակապես տարբերվում է մյուս բողոքարկումներից ոչ թե այն պատճառով, որ նախորդ բողոքարկողները վատ էին բողոքարկել, այլ քանի որ այս դեպքում ունեին ունիկալ մի իրավիճակ, երբ մանդատներ ստանալ կամ չստանալու հանգամանքը կախված է եղել բացառապես ԿԸՀ ընդունած որոշումներից։
Օրբելյանը նշեց, որ դատական նիստի շրջանակներում ներկայացված ապացույցների, նյութերի ուսումնասիրությամբ ակնհայտ էր, որ պետք է առնվազն ԲՀԿ-ն ստանար մանդատները։
«Համոզված եմ, որ մեր փաստարկները համոզիչ էին, որոշ ժամանակ կանցնի, կպարզվի՝ ինչ հանգամանքներ էին ազդել նման որոշման կայացման վրա»,- ասաց Ա. Օրբելյանը։

