Թեհրանում մեկնարկել է Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը
Թեհրանի Մեծ Մոսալայում մեկնարկել է Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը։ Ինչպես հայտնում է Մեհր լրատվական գործակալությունը, Մոսալայի դռները բացվել են երկրի տարբեր ծայրերից ժամանած սգացողների առջև։
Այստեղ հավաքվել են տասնյակ հազարավոր մարդիկ՝ հրաժեշտ տալու հոգևոր առաջնորդին։
Թեհրանից և երկրի այլ քաղաքներից ժամանած մեծ թվով մարդիկ ժամեր շարունակ հավաքվել էին Մոսալա տանող փողոցներում և նշանակված վայրերում՝ պատրաստվելով մասնակցել պատմական արարողությանը դրա առաջին իսկ պահերից։
Հրաժեշտի արարողությունները նշանավորում են փետրվարի 28-ին ԱՄՆ-իսրայելական հարձակման հետևանքով սպանված , առաջնորդի հիշատակի եռօրյա պաշտոնական միջոցառումների մեկնարկը։
Աղբյուրը` Panorama.am

