Երվանդ Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է․ նա վկայի կարգավիճակ ունի. առգրավել են հեռախոսը
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է, նա վկայի կարգավիճակ ունի։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է փաստաբան Սվետլանա Մկրտչյանը։
Նրա խոսքով, Բոզոյանը ձերբակալված չէ, մեղադրանք չի առաջադրվել։ Գործի վերաբերյալ մանրամասներ չի կարող հայտել` նախաքննական գաղտնիքի ռեժիմով պայմանավորված։
Քննիչներն առգրավել են Երվանդ Բոզոյանի հեռախոսը։
Աղբյուր՝ News.am

