Հուլիսի 4-ին՝ ճանապարհային սահմանափակումներ Երևանում
Հուլիսի 4-ին Երևանում անցկացվելիք վազքի միջոցառման կապակցությամբ մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը։ Վազքի երթուղին անցնելու է Հանրապետության հրապարակից՝ Վազգեն Սարգսյանի փողոցով դեպի Շահումյանի անվան հրապարակ, այնուհետև կրկին Վազգեն Սարգսյանի փողոցով դեպի Հանրապետության հրապարակ, շարունակվելով Նալբանդյան, Թումանյան և Աբովյան փողոցներով և ավարտվելով Հանրապետության հրապարակում։
Ժամային սահմանափակումները՝
20:00-ից՝ կփակվի Վազգեն Սարգսյանի փողոցի «Մարիոթ» հյուրանոցի հատվածը, որտեղ նախատեսված է մեկնարկային կամարի տեղադրումը։
21:15-ից՝ կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում և Վազգեն Սարգսյան փողոցում, ինչպես նաև մասնակի սահմանափակումներ կլինեն Նալբանդյան փողոցում (մինչև Թումանյան փողոցի խաչմերուկ), Թումանյան փողոցում (մինչև Աբովյան փողոցի խաչմերուկ) և Աբովյան փողոցում (մինչև Հանրապետության հրապարակ հատված)։ Վազքը կմեկնարկի 21:30-ին և կավարտվի մոտ 23:00-ին։
Այս մասին տեղեկանում ենք Քաղաքապետարանից։

