Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչումը Իսրայելին չի ազատում Արցախում հայության դեմ հանցագործություններին մեղսակցությունից
«Եթե Իսրայելի այս նախաձեռնությունը հասնի իր տրամաբանական եզրահանգմանը, և Իսրայելի խորհրդարանը նույնպես հաստատի Հայոց Ցեղասպանության ճանաչումը որպես պետական դիրքորոշում, մենք կողջունենք այդ կեցվածքը»,-նշում է Հ.Յ.Դ. Հայ Դատի Կեդրոնական Խորհուրդ՝ անդրադառնալով Իսրայելի կառավարության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունմանը։
Հայ դատի կեդրոնական խորհուրդն ընդգծել է, որ միաժամանակ նման ճանաչումը Իսրայելին չի տալիս անձռնմխելիություն պատմական ճշմարտություններից, այդ թվում Արցախում հայության դեմ կատարված հանցագործություններին մեղսակցության առումով։
«Միաժամանակ ակնկալում ենք, որ Հայոց Ցեղասպանությունը ճանաչած Իսրայելը կստանձնի իր պատասխանատվութունը՝ սատարելով հիշողության հավերժացմանն ու պայքարելով դրա ժխտման դեմ»,- նշում են Հայ Դատից։

