Միջնորդում ենք, որ հակասահմանադրական ճանաչվի անհնարինության ինստիտուտը. Օրբելյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը միջնորդել է ՍԴ նիստ անցկացնել ամբողջ կազմով՝ հաշվի առնելով համապատասխան սահմանադրական պահանջը։ Փաստաբանը հիշեցրել է, որ կրճատված կազմով նիստի անցկացումը՝ առանց դատավորներ Վլադիմիր Վարդանյանի և Արտակ Զեյնալյանի (հաշվի առնելով նրանց նախկին կուսակցական պատկանելությունը), ապագայում կարող է լեգիտիմության հետ կապված խնդիրների պատճառ դառնալ, եթե դատարանը մտադիր է հետաձգել միջնորդության քննությունը։
ՍԴ-ն որոշել է անցնել գործի ըստ էության քննությանը, իսկ միջնորդությանը դատարանը մտադիր է վերադառնալ ավելի ուշ, երբ բոլոր կողմերը կկարողանան ծանոթանալ դրան։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը համաձայն չէ հարցի նման ձևակերպման հետ, սակայն դատարանի կազմը նույնիսկ երկու դատավորների բացակայության պայմաններում, իր համար, մեծ հարցեր է առաջացնում իրավասության և լեգիտիմության տեսանկյունից։
Դատավոր Սեդա Սաֆարյանը, որի մասնակցությունն էլ հարցեր է առաջացնում ընդդիմության մոտ՝ նրա վառ արտահայտված քաղաքական հայացքների պատճառով, հայտարարել է, որ կողմերի ներկայացուցիչներն առհասարակ զրկված են այս փուլում միջնորդություններ ներկայացնելու իրավունքից։
Աղբյուր՝ News.am

