Սերդար Քըլըչը շնորհավորել է «իրենց» Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի թեկնածու «ընտրվելու» առիթով
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար։
«Շնորհավորում եմ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ Հայաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Վերջին չորս տարիների ընթացքում մենք ստեղծել ենք արդյունավետ աշխատանքային մշակույթ և անկեղծ բարեկամություն։ Մաղթում եմ նրան շարունակական հաջողություններ իր նոր պաշտոնում»,- գրել է Սերդար Քըլըչը։
Հիշեցնենք՝ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԺ նախագահի ՔՊ-ի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։

