Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» ՔՊ-ական ռեժիմը Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով Իրավաբանությունն ու այդ վարույթները վերջնականապես ու անդառնալի խզել են իրար հետ բոլոր կապերը. փաստաբանները՝ Սաղաթելյանի «գործի» մասին
25
Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Ռուսաստանը պետք է իր հստակ վերաբերմունքը ցույց տա Հայաստանի իշխանություններին. Երվանդ Բոզոյան Այս իշխանությունը մեր կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից». Իշխանյան «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան Ամերիկյան Bloomberg–ը խոստովանում է, որ Զելենսկին, իր ֆաշիստներին աջակցելով, կարող է կորցնել Լեհաստանի աջակցությունը Ինչում են մեղադրում Ավետիք Չալաբյանին. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը ՔՊ-ական խուլիգանների կողմից խմբակային հարձակման ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոց Սա իրավապաշտպանությո՞ւն է, սա մարդու իրավունքների անաչառ պաշտպանությո՞ւն է, թե՞ ակնհայտ քաղաքական դիրքորոշում է, այն էլ՝ բացահայտ ուղղվածությամբ Պատերազմ Արցախում
Այս թեման արդեն ազգային անվտանգության հարց է Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Հայաստանն ու Մոլդովան ընթանում են նույն ուղով, որը ժամանակին Ուկրաինան ընտրեց. Մեդվեդև Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Երկու հզոր երկրաշարժներ ցնցել են Վենսուելան. Ի՞նչ իրավիճակ է երկրում Իրավապահները ներխուժել են Կարեն Սիմոնյանի բնակարան «Ո՞վ է ՀՀ-ում ներդրում կատարելու, եթե այստեղ իրավական աճպարարություններով հնարավոր է մարդուն ունեզրկել»․ Արա Պողոսյան Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Մեր ճանճերի տիրակալը Ռուսաստանը պետք է իր հստակ վերաբերմունքը ցույց տա Հայաստանի իշխանություններին. Երվանդ Բոզոյան ՔՊ-ական ռեժիմը Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու «Էսրա» հիմնադրամի նախագահը քննարկել են հայ և իրանցի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները Դանիել Իոաննիսյանը ներկայանում է որպես անկախ դիտորդ, ինձ թվում է, որ նա ՔՊ վստահված անձն է. Չալաբյանի կին Եթե Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի հանդիպելու կարիքը լինի, կհանդիպեն. Լևոն Քոչարյան Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն Այս իշխանությունը մեր կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից». Իշխանյան Իրավաբանությունն ու այդ վարույթները վերջնականապես ու անդառնալի խզել են իրար հետ բոլոր կապերը. փաստաբանները՝ Սաղաթելյանի «գործի» մասին Ադրբեջանցիների վերադարձի թեման՝ Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է. Օսկանյան Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Փաշինյանի միջև բանակցային գործընթացը. Քուրթուլմուշ ԱՄՆ-ն և Իրանը տարաձայնություններ ունեն համաձայնագրի շրջանակներում «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան Ամերիկայի հայկական համագումարը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված ադրբեջանական միջոցառումը Փաշինյանի ու ՔՊ-ի սիրելի գործընկեր Ալիևը մեղադրում է Հայաստանին՝ «մշակութային ցեղասպանության» համար Հայաստանի շուրջ Արևմուտքի ոչ բարեկամական քայլերը կարող են հանգեցնել իրավիճակի սրման. ՀԱՊԿ Հայաստանի ռազմավարական ընտրությունը կարևոր է Ռուսաստանի համար․ Պեսկով

Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի գործող իշխանությունները հերթական անգամ ապացուցում են, որ սեփական րոպեական քաղաքական շահերը պատրաստ են վեր դասել պետության տնտեսական կայունությունից՝ ուղղակի տնտեսական պատերազմ հայտարարելով երկրի խոշորագույն ներդրողներից ու գործարարներից մեկի դեմ։ Այս ամենի վառ արտահայտությունն են դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան շտապողականությամբ ներկայացված հայցադիմումները, որոնցով պահանջվում է բռնագանձել «Արարատցեմենտ» ընկերությանը պատկանող «Ոսկե բանալի» առողջարանի անշարժ գույքը և չեղարկել Գագիկ Ծառուկյանին ու «Մուլտի գրուպ կոնցեռնին» առնչվող սեփականաշնորհման ու վարձակալության պայմանագրերը։ Իշխանության վերին օղակներում արդեն չեն էլ թաքցնում, որ այս գործընթացները զուտ քաղաքական հետապնդումների տնտեսական բաղադրիչն են, քանի որ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անձամբ բացահայտ հայտարարեց, որ Ծառուկյանի բիզնես ողնաշարը հանդիսացող Արարատի ցեմենտի գործարանը շուտով պետականացվելու է։

Նման բացահայտ հարձակումները խոշոր կապիտալի վրա ոչ միայն քանդում են ներդրումային միջավայրը, այլև ցույց են տալիս պետական մտածողության լիակատար բացակայությունը, երբ պետության ղեկավարը պատրաստակամությամբ խոստանում է կոտրել երկրի կարևորագույն արդյունաբերական հենասյուներից մեկը՝ անտեսելով դրա հսկայական դերակատարությունը երկրի տնտեսության մեջ։

Առավել զավեշտալի ու միաժամանակ ամոթալի է էկոնոմիկայի նախարարության կողմից դրսևորվող վարքագիծը, երբ տնտեսական զարգացման ու կայունության համար պատասխանատու նախարար Գևորգ Պապոյանը հաղթական տոնով շտապում է հանրությանը ծանուցել «Շանգրի Լա» խաղատան լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու մասին։ Փոխանակ մտահոգվելու երկրում ստեղծված ծանր սոցիալական վիճակով, իշխանական պաշտոնյաները բացահայտ հրճվում են բիզնեսին անհարմարություններ պատճառելու և նրա տնտեսական ակտիվներին հարվածելու առիթով։ Սակայն այս քաղաքական հրճվանքի տակ թաքնված է պետական բյուջեի և հասարակ քաղաքացիների դեմ իրականացված քայլ, քանի որ, ըստ մամուլի հրապարակումների, այդ որոշման հետևանքով ավելի քան 500 մարդ ուղղակիորեն զրկվում է աշխատանքից ու կանգնում գործազրկության առաջ, իսկ պետական բյուջեն տարեկան կորցնելու է շուրջ 6 միլիարդ դրամի հարկային մուտքեր։

Ստացվում է, որ նախարարն ու ողջ կառավարությունը բացահայտ հրապարակավ գովազդում ու տոնում են հարյուրավոր ընտանիքների անապահովության մատնելու և պետության ֆինանսական միջոցները կրճատելու փաստը, ինչը պարզապես պետք է խորը ամոթի զգացում առաջացնի ցանկացած պատասխանատու իշխանության մոտ։ Քաղաքական վրեժխնդրության այս կուրացնող քաղաքականությունը, որը վարվում է առանց հեռահար հետևանքները գնահատելու, հարվածում է ոչ թե առանձին անհատների, այլ Հայաստանի Հանրապետության տնտեսական ապագային, որն այսօր զոհաբերվում է հանուն իշխանական վերնախավի նեղ անձնական հաշվեհարդարների»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>