Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է։

- Ընտրություններից հետո ռեժիմը շարունակում է քաղաքական աննախադեպ հետապնդումները, որոնք ուղեկցվում են նոր ձերբակալություններով, խուզարկություններով, սպառնալիքներով։ Մինչ ընդդիմադիր 7 ուժ դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները, Փաշինյանը կրկին սպառնում է «ոչնչացնել, նստեցնել, ունեզրկել» իր հակառակորդներին եւ նոր կալանավորումներ են իրականացվում։ Ինչպե՞ս կգնահատեք հետընտրական իրավիճակը Հայաստանում, ի՞նչ զարգացումներ սպասել։

- Հայաստանում այլևս Սահմանադրությունը չի աշխատում, կամ, կարելի է ասել, հակասահմանադրական կարգեր են հաստատվել: Սահմանադրական իրավունքներն արդեն ոտնահարված են՝ խոսքի ազատությունը, սեփականության անձեռնմխելիության իրավունքը, խղճի ազատությունը, ընտրելու և ընտրվելու իրավունքները, անձնական կյանքի գաղտնիությունն, օրենքի գերակայությունը և այլն: Նման կարգերը բնորոշ են տոտալիտար համակարգերին, միակ մխիթարանքն այն է, որ տոտալիտար համակարգերին բնորոշ գաղափարախոսութուն դեռևս չեն կարողանում հորինել: Մի խոսքով, գնում ենք ԵՄ:

- Հունիսի 23-ին Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքը վկայում է, որ ՔՊ-ն շարունակելու է ընդդիմադիրներին հալածելու քաղաքականությունը։ Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն, օրինակ, կատարվածի համար մեղադրում է «Մայր Հայաստան» խմբակցությանը, նշելով, որ նրանց «հերթական սադրանքը պետք է արժանի հակահարված ստանար»։ Քաղաքապետն էլ սպառնում է ընդդիմախոսների «կաշիները քերթել»։

- Մենք արդեն պետք է սովորենք նման երևույթներին, սա դեռ «ծաղիկներն» են, ամեն ինչ նոր է սկսվում: Երբ Սահմանադրությունն ու օրենքներն արդեն չեն գործում, դատական իշխանությունը շարժվում է գործադիր իշխանության հահանգներով, մարդկանց «կաշիներն էլ կքերթեն», «ասֆալտներով էլ քարշ կտան», Աշոցքում էլ «աքսորավայր» կսարքեն, որ կալանավորներն անվճար աշխատեն ռեժիմի համար:

- Արդեն մտավախություններ են հնչում, թե քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը փաշինյանական ռեժիմի կողմից «նախազգուշացում» է այն մասին, որ նույնը լինելու է նաև այն ուժերի հետ, որոնք մանդատներ կվերցնեն և կհայտնվեն խորհրդարանում։

- Ըստ երևույթին ցանկանում են, որ մանդատները չվերցնեն, իսկ եթե վերցնեն, պետք է դաստիարակչական «ծեծ ուտեն»: Նման երևույթներին սովորաբար արձագանքում է Արևմուտքն, առաջին հերթին եվրոպական կառույցները՝ ԵԽ-ն, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն և այլն, սակայն այնտեղից ռեժիմը «կանաչ լույս» է ստացել, աշխարհաքաղաքական շահերը կարևոր են սկզբունքներից: Սա է իրական աշխարհը, և մեր խնդիրները միայն մենք կարող ենք լուծել, կամ էլ՝ չլուծել: Այստեղ պատասխանատվության իր բաժինն ունի նաև ընդդիմությունը, որն ընտրությունների ժամանակ միասնական շտաբ չձևավորեց, հիմա նույնպես ցաքուցրիվ են գործում:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>