Ծեծկռտուքի հետևանքով ավագանու ընդդիմադիր անդամի աչքն է վնասվել
«100 հոգով բորենիների նման հարձակվել են մեր վրա, խփել են, ախրանիկներով, բանով։ Ախրանիկներին էլ սովորեցրել են, որ մեզ խփեն։ Մենք ընդամենը երեք տղամարդ կանգնած էինք, իրենք 100 հոգով հասան մեզ վրա»,-Երևանի ավագանու նիստի ժամանակ ծեծկռտուքի մասին խոսելով՝ հայտարարեց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը։
Ծեծկռտուքի հետևանքով վնասվել է ընդդիմադիր գործչի աչքը։
Նա նշեց, որ ՔՊ-ականներն են սադրել. «Անդրանիկ Թևանյանին ապօրինի ձերբակալել են, հիմա էլ ասում են՝ պետական դավաճան է։
«Պետական դավաճանն էլ եք դուք, Արցախ հանձնողն էլ եք դուք։ 5 հազար զոհերի մեղավորն էլ եք դուք»,-հայտարարեց Ս. Տեր-Եսայանը։
Աղբյուրը` Panorama.am

