Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա
Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարները չմուծելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում քվեարկելու իրավունքից՝ մինչև պարտքի լրիվ մարումը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ից։
«Կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն` եթե պետությունը չի կատարում իր պարտավորությունները, նրա դեմ կարող են միջոցներ ձեռնարկվել. Մասնավորապես` եթե այն 2 տարվա պարտք ունի բյուջեի նկատմամբ, կարող է կասեցվել այդ պետության քաղաքացիների` քվոտային պաշտոններ առաջադրելու իրավունքը։ Երկիրը կարող է զրկվել նաև աշխատանքային մարմիններում քվեարկելու իրավունքից` մինչև պարտքի լրիվ մարումը», — ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Մարիա Զախարովան։

