Մեր նկատմամբ սա տեղեկատվական տեռոր է. Գոհար Մելոյան
«Մենք այն քաղաքական ուժն ենք, ում նկատմամբ սա տեղեկատվական տեռոր է, որովհետև չկա գեթ մեկ դատական ակտ, որը կհաստատեր ընտրակաշառքի դեպքը», ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոհար Մելոյանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ հեռուստաբանավեճում։
Նա հիմնավորեց, որ չկա իրական հիմնավորում՝ «Ուժեղ Հայաստանին» «ընտրակաշառք բաժանելու» մեջ մեղադրելու համար։
«Մեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր մեծածավալ ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին»,- ասել է Գոհար Մելոյանը։
Նա նաև շեշտեց, որ հենց իշխանության կողմից վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառում է տեղի ունեցել՝ ընտրողների վրա ազդեցություն գործելու նպատակով։

