Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

ՀԱԿ-ն ընդդիմադիր ուժերին առաջարկում է «Ոչ»-ի ճակատ ստեղծել՝ սահմանադրական փոփոխություններին դիմակայելու համար

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել՝ ընդդիմադիր ուժերին առաջարկելով ստեղծել «Ոչ»-ի շարժման համազգային միասնական ճակատ։ ՀԱԿ-ը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, խաղաղության գործընթացի անվան տակ, փորձում է ձևավորել սահմանադրական մեծամասնություն, սահմանափակել ժողովրդավարական ազատությունները և անցկացնել այնպիսի սահմանադրական փոփոխություններ, որոնք, ըստ կուսակցության, կթուլացնեն Հայաստանի անկախության պետաիրավական հիմքերը։

Հայտարարությունում ասվում է․

«Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության հաստատման համար իբր անհրաժեշտ սահմանադրական մեծամասնության ստեղծման պատրվակով Նիկոլ Փաշինյանի ռեժիմը սկսել է Հայաստանում ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների սահմանափակման և անձնիշխանության ինստիտուցիոնալ հիմքերի հաստատման գործընթաց։

Չնայած հանրային դեբատում արտգործնախարար Միրզոյանի խոստովանությանը, որ բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերը ընդունում են խաղաղության նախաստորագրած պայմանագիրը, իշխանության բոլոր ընդդիմախոսները հայտարարվել են «պատերազմի կուսակցություններ» և խաղաղության թշնամիներ։
Ընտրությունների ընթացքում կատարվել են խոշորածավալ, համակարգային ընտրախախտումներ, որոնց հետևանքով աղավաղվել է Հայաստանի քաղաքացիների կամարտահայտությունը և խաթարվել պետական իշխանության լեգիտիմությունը։
Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածի բացահայտ խախտումով և քաղաքացիների ընտրական իրավունքի ոտնահարմամբ ԿԸՀ-ի կողմից ընդունվել է ապօրինի որոշում՝ Նիկոլ Փաշինյանի ուժին ևս չորս մանդատ շնորհելու մասին, ինչի արդյունքում Փաշինյանը ձեռք է բերել 3/5-ից ավելի մեծամասնություն՝ էապես թուլացնելով նրա իշխանության զսպումների ու հակակշիռների համակարգը։
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ՀՀ ներքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգրքի փոփոխության հակասահմանադրական նախագիծ, ըստ որի՝ հանրաքվեներում և Ազգային ժողովի ընտրություններում այսուհետ իրավունք կունենան քվեարկել միայն Հայաստանում վերջին տարում մշտապես բնակվող քաղաքացիները։ Օրենքի նախագծի նպատակն է ՀՀ ընտրողների ընտրական ցուցակից հեռացնել մոտ կես միլիոն քաղաքացիների, ինչը թույլ կտա ռեժիմին էապես հեշտացնել Ադրբեջանի կողմից պարտադրվող և Փաշինյանի անձնիշխանությունը ամրապնդող սահմանադրական փոփոխությունների անցկացումը։

Ռեժիմի հեռահար նպատակն է՝ ամեն գնով ձևավորել սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում և ընդունել այնպիսի սահմանադրություն, որը նրան թույլ կտա մի կողմից՝ կատարել Ադրբեջանի պարտադրանքը և վերացնել Հայաստանի անկախացման պետաիրավական հիմքերը՝ Անկախության հռչակագիրը, մյուս կողմից՝ վերջնականապես վերացնել Նիկոլ Փաշինյանի անձնիշխանությանը խոչընդոտող հակակշիռների և զսպումների սահմանադրական մեխանիզմների վերջին մնացուկները։

Այդ նպատակին հասնելու համար ռեժիմը ցինիկաբար օգտագործում է միջազգային համայնքի աջակցությունը Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործընթացին՝ փորձելով վերածել այն աջակցության՝ երկրում ավտորիտար հակադեմոկրատական ռեժիմ հաստատելու իր փորձերին։

Ստեղծված իրավիճակում Հայ Ազգային Կոնգրեսը առաջարկում է ժողովրդավարության և ինքնիշխանության ճակատագրով մտահոգ բոլոր ընդդիմադիր ուժերին ստեղծել «Ոչ»-ի շարժման համազգային միասնական ճակատ։

Մենք առաջարկում ենք համատեղ խորհրդակցությունների արդյունքում ձևավորել «Ոչ»-ի շարժման միասնական ղեկավար մարմին և կազմակերպել համատեղ գործունեություն հետևյալ նպատակներով և ուղղություններով։

Անցկացնել ժողովրդական բողոքի համատեղ զանգվածային միջոցառումներ՝ ի աջակցություն 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի կեղծված ընտրությունների արդյունքների և դրա հետ կապված ռեժիմի ապօրինի որոշումների ու ակտերի բողոքարկման։
Սահմանադրականության շրջանակներում պայքար տանել երկրում հնարավորինս շուտ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման համար, որը միակ հնարավորությունն է, որպեսզի հաղթահարվի պետական իշխանության ոչ լեգիտիմության առաջացրած ճգնաժամը։
Դիմակայել կեղծիքներով և բռնաճնշումներով սահմանադրական մեծամասնություն ստեղծելու ռեժիմի բոլոր ապօրինի փորձերին, ինչպես նաև նոր սահմանադրության ընդունման կամ փոփոխման կարգը որոշող Սահմանադրության 202-րդ հոդվածի որևէ փոփոխության, որը կարող է իջեցնել նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար Ազգային ժողովի պատգամավորների անհրաժեշտ 2/3 շեմը։
Մշակել համազգային կոնսենսուսով 1990 թվականին ընդունված կիսանախագահական մոդելի հիման վրա սահմանադրության նոր նախագիծ, որն անհրաժեշտ իրավաքաղաքական կարգավորումներով հանդերձ կպահպանի հղումը Անկախության հռչակագրին և, մյուս կողմից, կստեղծի զսպումների և հակակշիռների սահմանադրական մեխանիզմներ, որոնք կապահովեն դատական իշխանության, քննչական մարմինների, ԿԸՀ-ի և հանրային այլ մարմինների իրական անկախությունը գործադիր իշխանությունից՝ այսպիսով վերականգնելով ժողովրդավարության և քաղաքացիական ազատությունների ինստիտուցիոնալ հիմքերը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>