Ութսունհինգ տարի առաջ՝ 1941 թվականի հունիսի 22-ին, սկսվեց Հայրենական մեծ պատերազմը
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու դիվանագիտական ներկայացուցչությունը ծաղիկներ են խոնարհել Հաղթանակի զբոսայգու Անմար կրակի մոտ՝ Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 85-ամյակին: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան:
Հիշատակի և սգո օրվան նվիրված արարողությանը մասնակցել են նաև 102-րդ ռուսական ռազմակայանի, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության, բարեկամ երկրների դիվանագիտական առաքելությունների, հայկական պետական կառույցների, հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

