Երևանում թիվ 46 համարի ավտոբուսը վթարի հետևանքով ջարդուփշուր է եղել. Կան տուժածներ
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է կայանած մեքենային։ Վթարի հետևանքով երեք մարդ տեղափխեվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Նրանց առաջին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները։
Ինչպես երևում է Գագիկ Շամշյանի հրապարակած տեսանյութում, ավտոբուսը ջարդուփշուր է եղել։
Դեպքի վայր են ժամանել իրավապահները։
Աղբյուրը` Panorama.am

