Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն
Քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն:
Սա, անկասկած, դասական քաղաքական հետապնդում է և խոսքի ազատության սահմանափակում: Փաշինյանի 49 տոկոսանոց ռեժիմը շարունակում է լայնածավալ ռեպրեսիաները ընդդիմադիրների, այլախոհների, պարզապես ակտիվ մարդկանց դեմ:
Հայաստանը շարունակում է թափով գլորվել դեպի ասիական բռնապետության վիհը:
Ավելի վաղ Փաշինյանի քննչական կոմիտեն հայտնել էր, որ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԱԺ նախկին պատգամավոր Ռ․Հ․-ն (Ռուբեն Հակոբյան–խմբ) տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ:
Այդ նույն քննչական կոմիտեն, իհարկե, բացարձակ խուլ է, երբ իրենց առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆիզիկական բռնության, սպանելու բացահայտ սպառնալիքներով է հանդես գալիս, չհաշված ատելությունն ու մնացյալ այլանդակ, անդաստիարակ, փողոցային դրսևորումները:
Օրենքը բացառապես ընդդիմադիրների համար է: Իսկ փաշինյանական իշխանության ներկյացուցիչները, եթե անգամ օրը ցերեկով մարդ սպանեն, ապա ամենայն հավանականությամբ, նույնիսկ չեն ձերբակալվի:

