IRNA-ն հրապարակել է ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրով Իրանի նախագահի լուսանկարը
Իրանական պետական IRNA գործակալությունը հրապարակել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի լուսանկարները, որտեղ նա ձեռքում պահում է ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը։
Լուսանկարներից մեկում Փեզեշքիանը բռնել է անգլերենով փաստաթուղթը, մյուսում՝ պարսկերեն տարբերակը, որոնց վրա առկա են երկու երկրների ղեկավարների՝ իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունները։
Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար կարգով հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության դադարեցում։ Հուշագիրը սահմանում է նաև այն ժամկետները, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի նավագնացությունը Հորմուզի նեղուցում։
Բացի այդ, Իրանը պարտավորվում է միջուկային զենք չստեղծել, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով։ Կողմերն այս հարցով բանակցություններ կանցկացնեն 60 օրվա ընթացքում։ Թեհրանի համար վերջնական արդյունքը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների չեղարկումը։
Աղբյուր՝ News.am

