Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրել է հացադուլը՝ Գագիկ Ծառուկյանի խնդրանք-հորդորով
Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ էր հայտարարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց՝ ի նշան բողոքի ընտրությունների արդյունքների դեմ.
«Մեզանից ամեն ինչ խլել են, մեր ձայնը իրավունք չունեն խլելու»,- հայտարարել էր նա։
Այսօր ՀԱՕԿ նախագահ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հորդորով Հակոբկոխյանը դադարեցրել է հացադուլը։
Գագիկ Ծառուկյանն անձամբ է զանգահարել աշխարհի նախկին չեմպիոնին ու հորդորել դադարեցնել հացադուլը։
Այդ առնչությամբ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան էջում կարճ տեսանյութ է զետեղել.
https://www.facebook.com/watch/?v=1728189658358135

