Նիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան
«Նիկոլն իր նախընտրական խոստումների շրջանակում շարունակում է սեփականության վերաբաշխման, ընդդիմախոսներին մեկուսացնելու և երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, հիմա պետք է հասկանալ, թե ինչպե՞ս է շարժվելու ընդդիմությունը, և հատկապես՝ ԱԺ ընտրություններում շեմը հաղթահարած ուժերը։
«Մանդատ վերցնել-չվերցնելու հարցը չպետք է դիտարկվի զուտ տուն կամ ԱԺ գնալու համատեքստում. դա պետք է բխի ոչ միայն ընտրական խոստումների, այլև տվյալ ուժերի հռչակած քաղաքական նպատակներից։
Հետընտրական 10 օրերին գործողները դժվարությամբ, բայց առաջ են շարժվում՝ փորձելով ամրապնդել դիրքերը և ցրել ընտրությունների շուրջ անօրինականությունների օրակարգը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է՝ իրադրությանը ոչ համահունչ ազդակներ հղելով հանրությանը»,- գրել է Աբրահամյանը։

