Իշխող ուժը չունի բավարար մանդատներ, որպեսզի անցկացնի սահմանադրական հանրաքվե՝ Ալիևի պահանջով․ Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Լավ լուրը! Հայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու»։
«Ստացանք սահմանադրագետների պատասխանը․ անգամ այսքան ապօրինություններից, ընտրակեղծիքներից հետո, ԲՀԿ-ի 50 հազարից ավելի ձայների գողությունից հետո, իշխող ուժը չունի բավարար մանդատ, որպեսզի անցկացնի սահմանադրական հանրաքվե Հայաստանում՝ Ալիևի պահանջով»,- տեսանյութում ասում է Նարեկ Կարապետյանը։

