Իրանը «հաղթող է դուրս եկել», իսկ համաձայնագիրը «պատվի փաստաթուղթ է». Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը ամերիկա-իրանական հուշագրի շուրջ ստեղծված իրավիճակից որպես «հաղթող» է դուրս եկել:
Ելույթ ունենալով ազգային համաժողովում՝ նա ձեռք բերված պայմանավորվածություններն անվանել է «պատվի փաստաթուղթ» Իրանի և տարածաշրջանում «դիմադրության» ուժերի համար։
Փեզեշքիանի խոսքով՝ համաձայնագրի տեքստում կան «չնչին տարաձայնություններ մի շատ կարճ բաժնում», սակայն նա չի հստակեցրել մանրամասները։
Մեկնաբանելով պայմանավորվածությունների վերաբերյալ Իսրայելի արձագանքը՝ նախագահը հավելել է, որ դա հաստատում է «հաղթանակի» մասին Իրանի դիրքորոշումը։
Աղբյուր՝ News.am

