Մի ժամ սպասենք, այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն. Վարդևանյան
«Մենք ԿԸՀ ներկայացրել ենք այնպիսի հիմքեր, որ ակնհայտ է դարձում՝ այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր»,-ԿԸՀ կողմից ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքների հրապարակումից հետո ԿԸՀ դիմաց ակցիայի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորթյան թեկանածու, փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նա նշեց, որ վերաքվեարկություն անելու համար պետք է ԿԸՀ-ն լինի անկախ, նույնիսկ դատական ակտ կա, ըստ որի՝ պետք է արվի վերաքվեարկություն։
«Մի ժամ սպասենք, ժողովուրդ ջան, կարծում եմ` այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն։ Եթե Հայաստանում օրենքի տրամաբանությունը գործում է, վերաքվեարկությունը պետք է լինի, բայց քանի որ այդ վերաքվեարկությունն իրենց համար ցանկալի չէ, այդ կանխատեսումը կատարել եմ, որ չի լինի»,- ասաց Ա.Վարդևանյանը։
Աղբյուրը`Panorama.am

