Փաշինյանի «բրեժնևյան» պլակատները հանելու ժամանակը
Նախընտրական շրջանում Հայաստանի բոլոր հնարավոր ու անհնար ծակուծուկերը հեղեղված էին Փաշինյանի ու ՔՊ-ի քարոզչական պլակատներով: Խոսքն այն ֆոտոշոփված պատկերով ու մատների շարժումով քարոզչական մեծ պաստառների մասին է: Դրանք այնպիսի տպավորություն էին թողնում, թե «բրեժնևյան ժամանակներն» են վերադարձել, ճիշտ է՝ բացառապես պլակատային առումով:
Եվ ահա, արդեն տարբեր տեղերում ապամոնտաժում են այդ «բրեժնևյան» պլակատները: Նկատելով, որ պաստառներից մեկը հանում են, անցորդներից մեկը նկատեց՝ «տարոսը իրեն»:

