«Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան Ընտրություների հետեւանքով կորցնելով լեգիտիմությունը, նա փորձում է այն վերականգնել փողոցում, ինչի մասին բառացիորեն հայտարարում է Փաշինյանի ռեժիմը անցավ փոքր ու միջին բիզնեսը «կզացնելուն», նոր հարկային տեռոր
19
Պետության ղեկավարի պաշտոնում հայտնված անձը չի հարգում անմեղության կանխավարկածը Մnլագшրը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. Ստեփան Դանիելյան Սամվել Կարապետյանը պատասխանում է խմբագիրների հարցերին ԲՀԿ-ն վաղը դիմելու է Սահմանադրական դատարան Ի՞նչ օգուտ կարող է տալ Սամվել Կարապետյանի առաջարկը ընդդիմության համախմբան մասով և արդյո՞ք այն ուշացած չէ Եվրախորհրդարանը պահանջներ ունի Վրաստանից, իսկ Հայաստանից՝ ո՞չ «Անկախ դիտորդը» կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը «49 %-անոց» փաշինյանական ռեժիմի քաղաքական ռեպրեսիաները շարունակվում են Թուրքիան «կկարգավորի» հարաբերությունները Հայաստանի հետ, երբ... վերացնի Հայաստանն ու իսպառ բնաջնջի հայերին Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Պատերազմ Արցախում
Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները «Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան «Այրվում է Դիլիջան համայնքի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան Ընտրություների հետեւանքով կորցնելով լեգիտիմությունը, նա փորձում է այն վերականգնել փողոցում, ինչի մասին բառացիորեն հայտարարում է Լաչառ Նիկոլ, թե՞ Հերոսի թոռ, արցախցի, հավասարակշիռ մանուկ Արամ Դանիելյան. Գեղամ Մանուկյանի հարցը Պետության ղեկավարի պաշտոնում հայտնված անձը չի հարգում անմեղության կանխավարկածը Ամենևին վատ չի. 5 բնակարան, 42,000 դոլարի նվիրատվություն ամուսնուն, աշխատավարձի աճ. գլխավոր դատախազի ու ամուսնու նոր հայտարարագրերը ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և նրան քվեարկության իրավունքից զրկելու հարցը. Մասադիկով Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով ՔՊ-ի շատ սիրելի գործընկեր ադրբեջանական թուրքերը ասում են՝ Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար IRNA-ն հրապարակել է ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրով Իրանի նախագահի լուսանկարը Մnլագшրը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. Ստեփան Դանիելյան Զախարովա. Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին Երևանում ջերմաստիճանը կհասնի +37°C-ի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսում Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար․ Ազիզ Ալեքբերլի Սամվել Կարապետյանը պատասխանում է խմբագիրների հարցերին Փաշինյանի ռեժիմը անցավ փոքր ու միջին բիզնեսը «կզացնելուն», նոր հարկային տեռոր ԲՀԿ-ն վաղը դիմելու է Սահմանադրական դատարան Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած Դրոնների հարձակման պատճառով Մոսկվայի բոլոր օդանավակայանները մեկ օրում երրորդ անգամ փակվել են Ի՞նչ օգուտ կարող է տալ Սամվել Կարապետյանի առաջարկը ընդդիմության համախմբան մասով և արդյո՞ք այն ուշացած չէ ՔՊ-ն ու իր ենթակա կառույցներն ունեն մեկ քայլ, և այդ մեկ քայլը տվյալ 3 տեղամասերում վերաքվեարկությունն է Եվրախորհրդարանը պահանջներ ունի Վրաստանից, իսկ Հայաստանից՝ ո՞չ «Անկախ դիտորդը» կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «49 %-անոց» փաշինյանական ռեժիմի քաղաքական ռեպրեսիաները շարունակվում են Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ» Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան

Հայաստանում չկա ընկալում, որ մենք շատ փոքր և վտանգավոր, բայց ընդհանուր նավի մեջ ենք, որը մտել է վտանգավոր մի փոթորկի մեջ. Հովհաննիսյան

«Երբեմն պետք է կարողանալ հայաստանյան իրականությանը նայել կողքի հայացքով։ Այդ դեպքում կստանանք ավելի օբյեկտիվ, առանց բոլորիս խեղդող էմոցիաներով պատկեր»,- «Հետընտրական անոմալ զարգացումներ» վերնագրով հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«1. Ներքին վիճակ

  1. Հասարակությունը պառակտված է, գրեթե թշնամացած։ Ցանկացած իշխանություն ընտրություններից հետո գնում է ներքին լարվածության թուլացմանը և հանդարտացմանը։ Գնում է նման ընթացքի՝ իր իսկ շահերից ելնելով։ Հայաստանում լրիվ հակառական է՝ ընտրություններից հետո իշխանությունը շարունակում է հասարակության կեսին համարել թշնամի։
     
  2. Ցանկացած իշխանություն պետք է ունենա իր քաղաքական մրցակիցների հետ որոշակի աշխատանքային նվազագույն հաղորդակցության խողովակներ։ Հայաստանի իշխանությունը քաղաքական մրցակիցների հետ խոսում է իրավապահների միջոցով՝ բռնել, դատել և այլն։ Սա վտանգ է հենց իշխանության համար, բայց կա ինչ-որ բան, որը նրանց դրդում է՝ մրցակիցների հետ շարունակել բացառապես իրավապահների միջոցով հարաբերությունները։ Ես ինքս անկեղծորեն չեմ հասկանում պատճառը։
     
  3. Իշխանությունն անում է այնպես, որ 600 հազար և ավելի մարդ օտարանում է երկրի կյանքից։ Սա աննորմալ վիճակ է, որը չի կարող նման փոքր երկրում երկար շարունակվել։

2. Իշխանության լեգիտիմություն

  1. Երբ գործող վարչապետը հայտարարում է, որ շատ ավելի լավ, եթե ԱԺ-ն աշխատի միայն ՔՊ-ական պատգամավորներով, ինքն էլ շատ լավ գիտի, որ դա այդպես չէ։ Ցանկացած իշխանության համար շատ ավելի լավ է ԱԺ-ում ունենալ իրեն սուր քննադատող ընդդիմություն, քան՝ աշխատել մենակով։ Սա ուղիղ ճանապարհ է իշխանության հանրային ոչլեգիտիմության ընկալման համար։ Եվ արտաքին աշխարհի համար նույնպես սա կդառնա կիսաիշխանություն։ Իշխանությունը սա լավ է հասկանում, բայց առ այս պահն անում է ամեն ինչ՝ լրիվ հակառակ, իր համար վատ ընթացք ունենալու համար։
     
  2. ԲՀԿ-ի շուրջ զարգացումները վաղուց դադարել են ԲՀԿ-ի խնդիրը լինելուց։ Սա հասկանում են բոլորը։ ԿԸՀ-ում 4%-3.996% քաղաքական-տեխնիկական աճպարարությունը փոխեց ամբողջ ընտրությունների էությունը։ Միշտ այդպես է լինում՝ չնչին թվացող մանրուքը կարող է փոխել մեծ պրոցեսի էությունը։ ԲՀԿ-ի 0.004-ը հենց այդ չնչին-ամենամեծ գործոնն է։ Հիմա եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ։ Նույնիսկ ՔՊ-ում, պետական համակարգում, նույնիսկ Արևմուտքում, ցանկացած պահի այս հարցը շահարկվելու է ի վնաս Հայաստանի։

3. Տնտեսություն

  1. Իշխանությունը բոլորից լավ է հասկանում, որ ռուսական սահմանափակումներն ամիսների ընթացքում լրջագույն ազդեցություն են ունենալու Հայաստանի տնտեսության վրա։ Իշխանությունը և տնտեսվարողները շատ լավ գիտեն, որ սուբսիդիաները և եվրոպական այլընտրանքային շուկաները իրավիճակային PR-են և որևէ կապ չունեն տնտեսական իրականության հետ։ Ցանկացած իշխանություն պետք է փորձի լուծել Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի խնդիրը։ Դրա առաջին պայմանը Հայաստանում իշխանության կողմից գեներացվող հակառուսական հիստերիայի վերացումն է։ Ես վստահ եմ, որ իշխանությունը շատ լավ հասկանում է տնտեսական ռիսկերը, բայց թե ինչո՞ւ չի գնում անհրաժեշտ պարզ քայլերի, չեմ հասկանում։

4. Ադրբեջան, Թուրքիա

  1. Այս երկու պետություններում նույնպես ավարտվեցին ՀՀ ԱԺ ընտրությունները։ Ադրբեջանը կոշտ և առանց ձևականությունների սրելու է իր պահանջները։ Դա չի անելու TRIPP-ի զոնայում՝ Թրամփի սահմանած խաղաղությանը չվնասելու համար։ Դա անելու է այլ հատվածներում, և հայ ժողովուրդը հանկարծ հասկանալու է, որ Հայաստանի մյուս հատվածները և ադրբեջանական մյուս պահանջները չեն մտնում Թրամփի խաղաղության երաշխիքների մեջ։ Դժվար չէ հաշվարկել ընդամենը 2-3 ամսվա զարգացումները՝ այս ներքին մթնոլորտով, այս լեգիտիմության ԱԺ-ով, և այս տնտեսական իրավիճակով։ Սա մի զարգացում է, որն առաջին հերթին չի բխում իշխանության շահերից։ Այդ դեպքում ինչո՞ւ է իր քայլերով գնում այդ ընթացքին։

Հայաստանում չկա ընկալում, որ մենք շատ փոքր և վտանգավոր, բայց ընդհանուր նավի մեջ ենք, որը մտել է վտանգավոր մի փոթորկի մեջ։ Ինչո՞ւ չեն հասկանում, որ իշխանական հատվածն ու ընդդիմադիր ընտրազանգվածները տարբեր «նավերով» չեն ընթանում այս ամենի միջով, և սպառնալի զարգացումները կոլապսի են բերելու մեր ամբողջ երկիրը՝ իր բոլոր բնակիչներով։ Հայաստանն այլևս չունի որևէ ստրատեգիական խորություն՝ խուսանավելու համար»։   

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>