Ու այս մասին առանց ամոթի ու պատասխանատվության ասում է մի մարդ, որը 8 տարի նստած է վարչապետի աթոռին
«Բարձրագույն դատական խորհրդի նախագահին sms-ով գործից ազատող, դատարանները շրջափակող, դատավորին վնգստացող անվանող, «Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող է չանի՞»,- գավռագիտուն մտքի հեղինակ Փաշինյան Նիկոլը այսօր հայտարարում է, թե դատական համակարգը կոռումպացված է:
Ու այս մասին առանց ամոթի ու պատասխանատվության ասում է մի մարդ, որը 8 տարի նստած է վարչապետի աթոռին: Եթե դու 8 տարում չես կարողացել դատական համակարգ բարեփոխել` դա երկու բան է նշանակում. կամ դու ապաշնորհ, անկարող ղեկավար ես, կամ դատաիրավական համակարգը ամբողջովին քո տակ ես քաշել, քո դուդուկի տակ ես պարեցնում: Ինչը ևս կոռումպացված լինելու ցուցիչ է: Բայց պետք եղած դեպքում քավության նոխազ ես դրանց դարձնում` չքմեղանալու համար»:
Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից
Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

