«Ո՞վ է պատասխանատվություն կրելու քաղաքացիներից ապօրինի գանձված գումարների համար»․ Սոնա Աղեկյան
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երևանում հանրային տրանսպորտը մարդկանց համար դարձել է իսկական պատուհաս՝ շատ դեպքերում ուղևորի բանկային քարտի վրա բավարար գումար կա, սակայն վալիդատորը մերժում է վճարումը։ Ուղևորը կրկին ու կրկին մոտեցնում է քարտը, իսկ վարորդը շտապում է հայտարարել․
«Իջեք, գումար չունեք»։ Ամենազավեշտալին այն է, որ մի քանի րոպե անց նույն քաղաքացին SMS է ստանում և պարզում, որ համակարգը ոչ միայն գումարը գանձել է, այլ երբեմն՝ երկու կամ երեք անգամ է գանձել։ Այս իրավիճակում բնական հարց է առաջանում․ ո՞վ է պատասխանատվություն կրելու քաղաքացիներից ապօրինի գանձված գումարների համար, և ո՞վ է պաշտպանելու թալանվող ուղևորների շահերը։
Հանրային տրանսպորտը չի կարող վերածվել քաղաքացիների գրպանը մտնող և պատասխանատվությունից խուսափող համակարգի։ Եթե քաղաքացին վճարել է, ապա պարտավոր են ապահովել անխափան ծառայություն, իսկ սխալ գանձումների դեպքում՝ արագ և ամբողջական փոխհատուցում պետք է կատարվի՝ ինչը չի գործում գործնականում, և հազարավոր քաղաքացիներ փաստացի մնում են անպաշտպան՝ բյուրոկրատիայի և ՔՊ-ի անպատասխանատու կառավարման առաջ»։

