Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է. Իվետա Տոնոյան Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը. Ռուբեն Հակոբյան
10
Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է Պատերազմ Արցախում
«Քաղաքական ուժերը պետք է հստակ քաղաքական գնահատական տան»․ Դերենիկ Մալխասյան Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Հայաստանում ընտրություններն անցկացվել են աննախադեպ ճնշումների ներքո. Զախարովա Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Քվեարկության նախնական արդյունքները չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների ազատ կամքը. «Հայաքվե» «Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է. Իվետա Տոնոյան Ադրբեջանում անհանգիստ են Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը. Ռուբեն Հակոբյան Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Հեքիաթ պատմողներն այսօր բառիս բուն իմաստով բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայները կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում Ընտրությունների արդյունքներով Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն․ Stratfor Փաշինյան Նիկոլի իշխանությունը ապալեգիտիմացված է 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Մամիկոն Ասլանյան 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն «Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Դատարաններին կոնկրետ պատժաչափեր է պատվիրում»․ Րաֆֆի Ասլանյան Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան Արդյո՞ք Պուտինը պատրաստվում է շնորհավորել Փաշինյանին «Ընտրատեղամաս 35/65, ապահովում ենք ձայներ Նիկոլի համար, 7/24 ռեժիմով» «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Ընտրախատումները ծավալուն են և տարաբնույթ են. Գոհար Մելոյանը թվեր է հրապարակել Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը. Վիկտոր Վոդոլացկի Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է

Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենում ընդդիմության և եկեղեցու վրա կառավարության կողմից խիստ ճնշման մթնոլորտում, գրում է  Le Journal du Dimanche  պարբերականը: Հոդվածի հեղինակը Ռաֆայել Օքլերը նշում է, որ Երևանը օգտագործել է վարչական ռեսուրսներ և ֆրանսիական հետախուզական ծառայություններ՝ իշխանությունը պահպանելու համար:

Հակամարտությունը եկեղեցու հետ և արտաքին միջամտությունը հայաստանյան  ընտրություններում  չափազանց շատ բան են վտանգել, նշում  է Վանդեայի կաթոլիկական ինստիտուտի (ICES) պրոֆեսոր Ռաֆայել Օկլերը։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան անցած   կիրակի՝ հունիսի 7-ին։ Քարոզարշավը, որը, ըստ էության, սկսվել էր  անցյալ տարվա ամռանը, չափազանց թեժ էր եղել։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հեռու էր  վստահ լինելուց։ Մայիսի կեսերի հարցումների համաձայն՝ ընտրողների 18%-ից պակասն էր պատրաստ քվեարկել դրա օգտին։ Սամվել Կարապետյանի «Հզոր Հայաստան» դաշինքն ուներ 21%։ Սա գլխապտույտ անկում էր 2018 թվականին Հայաստանի առաջնորդը ստացել էր  82%։ Իսկ 2025 թվականի հունիսին նրա անձնական վարկանիշը, ըստ Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի (IRI), նվազել էր  մինչև 13%։ Այդ ժամանակվանից ի վեր հրապարակվել են միայն կուսակցությանը բնորոշ թվեր, և քարոզարշավն ինքնին մտահոգիչ շրջադարձ էր ստացել, նշում է ֆրանսիացի վերլուծաբանը։

Մայիսի 8-ից 14-ը «Արդար ձայն» առաքելությունը գրանցել էր  ընտրական օրենսդրության 71 խախտում: Դրանց մեծ մասը վերաբերում էր «Քաղաքացիական պայմանագրին». իշխանության և վարչական ռեսուրսների չարաշահման 16 դեպք, ատելության և բարոյական ճնշման հրահրման 12 դեպք և երեխաների ընտրարշավին ապօրինի ներգրավման յոթ դեպք: «Արդար ձայն» դիտորդները երկու անգամ բողոքներ էին ներկայացրել իշխող կուսակցության դեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Առաջինը՝ Փաշինյանի կողմից կառավարության պաշտոնական կայքում քարոզարշավ անցկացնելու վերաբերյալ: Երկրորդը՝ սեփականատերերի համաձայնությամբ մասնավոր տարածքում տեղադրված պաստառների վերաբերյալ: ԿԸՀ-ն անտեսել էր  այս հաղորդագրությունները և վարչական վարույթ չէր հարուցել:

Մայիսին հանրությունը հատկապես վրդովված էր Արագածոտնի մարզում ստեղծված իրավիճակից. ուսուցիչներն ու աշակերտները որպես լրացուցիչ անձինք օգտագործվել էին կառավարամետ հանրահավաքներում: Առաքելության դիտորդները արձանագրել էին այս միջադեպերը, և Փաշինյանը ստիպված էր եղել հրապարակավ պահանջել չորս դպրոցների տնօրենների պաշտոնանկությունը: Նրանք ստիպված էին եղել հրաժարական տալ: Նրանց «մեղքը» չափազանց եռանդունությունն էր. իբր նրանք երեխաներին հրահանգել էին, թե ինչպես հագնվել և նույնիսկ ինչպես սանրել մազերը:

Արագածոտնում տեղի ունեցած սկանդալը բացահայտեց չարաշահումների թաքնված համակարգ, որը իշխանությունները նախընտրում էին անտեսել: Սակայն տնօրենների դեմ ուղղված հաշվեհարդարները բացահայտեցին մեկ այլ բան. նրանք պատժվեցին  ոչ թե աշխատակիցներին և աշակերտներին որպես լրացուցիչ անձինք օգտագործելու, այլ դա չափազանց բացահայտ անելու համար, նշում է ֆրանսիացի վերլուծաբանը:

Իր հաղթանակի մեջ անվստահ լինելով՝ Փաշինյանը մեծացրել էր  ճնշումը ընդդիմության և բոլոր նրանց վրա, ովքեր կարող էին ազդել իր դեմ քվեարկության արդյունքի վրա: Այս համատեքստում կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև առճակատումը դարձել է անողոք: 2023 թվականից՝ Լեռնային Ղարաբաղի կորստից հետո, եկեղեցին խստորեն քննադատում էր  կառավարությանը: Դեռևս 2025 թվականին անվտանգության ուժերը ձերբակալել եին տասնյակից ավելի հոգևորականների, այդ թվում՝ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին՝ մեղադրելով նրան պետության դեմ դավադրություն կազմակերպելու մեջ: Ավելին, 2025 թվականի մայիսին վարչապետը պահանջել էր Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը՝ վկայակոչելով նրա կողմից կուսակրոնության երդման խախտման փաստը: Հարցումների համաձայն՝ հայերի 45%-ը ձերբակալված քահանաներին համարում է քաղբանտարկյալներ: Այս տարվա մայիսին «Քրիստոնեական համերաշխության միջազգային» (CSI) իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց Հայաստանում եկեղեցու հալածանքների մասին՝ նշելով, որ «նման պետական ​​հալածանք չի եղել խորհրդային դարաշրջանից ի վեր»:

                            Մեդիա գրաքննություն՝ Փարիզի աջակցությամբ

Հայտնի է, որ տեղեկատվական տարածքը վերահսկելու լավագույն միջոցը լրատվամիջոցների վերահսկումն է, և Փաշինյանն օգտվում է դրանից։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականին Հայաստանում գրանցվել է լրագրողների իրավունքների 224 խախտում՝ 2023 թվականի 208-ի համեմատ։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը նույն միտումն է ցույց տալիս. մեկ տարվա ընթացքում երկիրը  34-րդ տեղից իջել է 50-րդ տեղ, իսկ նրա ընդհանուր գնահատականը «բավարար»-ից փոխվել է «խնդրահարույց», նշում է պրոֆեսոր Ռաֆայել Օկլերը ։

«Այլախոհության» դեմ պայքարում Հայաստանի իշխանություններին ակտիվորեն աջակցում է ֆրանսիական հետախուզությունը: VIGINUM հատուկ նշանակության ուժերը վերահսկում և արգելափակում են պաշտոնական դիրքորոշմանը հակասող առցանց հայտարարությունները: Մայիսի սկզբին նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնականացրեց այս պրակտիկան՝ ստորագրելով Փարիզի և Երևանի միջև համագործակցության համաձայնագիր: Պատասխանելով լրագրողների հարցերին, Ֆրանսիայի նախագահը հերքեց միջամտության մեղադրանքները. «Սա միջամտություն չէ, - պարզաբանեց նա, - դա քաղաքական դիրքորոշում է»: Փաշինյանին վարկաբեկող ցանկացած տեղեկատվություն այժմ ենթարկվում է ֆրանսիացի կիբեր սպաների կողմից տեղադրված լրացուցիչ ֆիլտրերի: Այնուամենայնիվ, այս գրաքննությանը չնայած, բազմաթիվ նյութեր հաղորդում են ընտրությունների ընթացքում առաջացած խոչընդոտների մասին՝ պատկերացում տալով բողոքի ցույցերի մասշտաբների մասին, նշում է ֆրանսիացի վերլուծաբանը:

         Փաշինյանը պարտաստվում է նոր զիջումներ կատարել Ադրբեջանին

Բաքուն այս ընտրություններում դարանակալում է։ Սա ակնհայտ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 11-ի հայտարարության մեջ, որում նա հրապարակավ սպառնացել էր. «Եթե Փաշինյանից բացի այլ ուժեր գան իշխանության, հայ ժողովուրդը կտուժի»։ Այլ կերպ ասած՝ նա բառացիորեն ատրճանակը դրեց հայ  ընտրողների գլխին։

Ալիևի շահագրգռվածությունն ակնհայտ է։ Հայաստանի վարչապետն արդեն խոստացել է Ադրբեջանին հանձնել երեք նախկին անկլավներ՝ նույնիսկ դրանք անվանելով «ադրբեջանական տարածքներ»։ Ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը մեղադրել է երկրի ղեկավարությանը գաղտնի «կապիտուլյացիայի ծրագիր» ունենալու մեջ՝ ակնարկելով Փաշինյանի՝ տարածքային հարցերի պատասխանատվությունից ազատվելու բանաձևը. «Եթե ես վերընտրվեմ, կասեմ, որ տարածքները զիջողը ես չեմ, այլ ժողովուրդը»։ Դժվար է վիճարկել այս խոսքերը. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդը բավականին բացահայտ է արտահայտվել իր մտադրությունների մասին, նշում է վերլուծաբանը։

Այս խիստ անկայուն համատեքստին ավելանում է ԱՄՆ-Իսրայել պատերազմը Իրանի դեմ, որը արմատապես փոխում է տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը: Քանի որ Հորմուզի նեղուցը շարունակում է շրջափակված մնալ իրանական իշխանությունների կողմից, The Wall Street Journal-ը գնահատում է ծովային տարանցման 97%-ով անկում (օրական 140 նավից գրեթե զրոյի): Նավթի գները բարձրացել են 27%-ով, իսկ գազի գները՝ 74%-ով: Այսպիսով, Հարավային Կովկասով անցնող լոգիստիկ երթուղիները ձեռք են բերում աննախադեպ ռազմավարական նշանակություն՝ գրավելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի ուշադրությունը: Նրանք բոլոր հիմքերն ունեն գործ ունենալու հնազանդ Հայաստանի կառավարության հետ, որը աջակցում է Վաշինգտոնի որոնած տրանսպորտային միջանցքներին: Մայիսի սկզբին կայացած երկու եվրոպական գագաթնաժողովներից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 26-ին նկատվել է Երևանում:

Ֆրանսիացի պրոֆեսորի գնահատականով, Փաշինյանը որևէ շանս չէր ունենա վերընտրվելու, եթե հայաստանյան ընդդիմությունը հանդես գար միացյալ ընդանուր ցուցակով ընտրություններին։

Սակայն ըստ նրա, դա չկայացավ, ինչի մեջ շահագրգրված էին նաև արտաքին խաղացողները, ովքեր չէին ուզում, որ Փաշինյանի վերընտրությունը ձախողվեր,– եզրակացնում է իր վերլուծությունը ֆրանսիացի Վանդեայի կաթոլիկական ինստիտուտի (ICES) պրոֆեսոր Ռաֆայել Օկլերը։

Կարծում ենք, որ պրոֆեսորի այս վերջին եզրակացությանը ավելացնելու ոչինչ չկա։

Իսկ թե ինչու այդպես չստացվեց, դա արդեն այլ խոսակցության թեմա է։

Սա է իրականությունը։

ԱրտակՀակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>