ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել
Տարբեր տեղամասերում սկսվել է վերահաշվարկի գործընթացը։
Ավելի վաղ ԿԸՀ-ից հայտնել էին, որ թվով 17 ԸԸՀ-ները ստացել են ընդհանուր թվով 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության և Հայաստան կուսակցությունների դաշինքի վստահված անձանց և թեկնածուների կողմից։ Ստացվել է ընդհանուր թվով 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ։

