Դե, «տեր կանգնեք» ձեր անտեր «խաղաղությանը». Բաքուն թարմացնում է ախորժակը
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար անհրաժեշտ է կարգավորել մի շարք սկզբունքային կարևոր հարցեր։ Այս մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարների 10-րդ եռակողմ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
Նա թուրք և վրացի գործընկերներին՝ Հաքան Ֆիդանին և Մակա Բոճորիշվիլիին, տեղեկացրել է հայկական կողմի հետ խաղաղության գործընթացի ընթացիկ վիճակի մասին, հաղորդում է ադրբեջանական Report-ը։
Բայրամովի խոսքով՝ ադրբեջանական կողմը պնդում է, որ Հայաստանի Սահմանադրությունից և այլ իրավական ակտերից հանվեն այն հղումները Անկախության հռչակագրին, որոնք, Բաքվի գնահատմամբ, տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ։
Նախարարը ընդգծել է, որ այդ հարցերը պետք է ամբողջությամբ հանվեն օրակարգից։

