Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն հայց են ներկայացրել ընդդեմ Հանրային ՀԸ-ի՝ պահանջելով հերքում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայցադիմում են ներկայացրել ընդդեմ Հանրային Հեռուստաընկերության։

«Դատալեքս» տեղեկատվական համակարգի համաձայն, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Հանրային ՀԸ-ին՝ հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, որոնք տեղ են գտել «Քոչարյանի դրդմամբ՝ ԲՀԿ հիմնում, Սարգսյանի հետ կոալիցիա. Քաղաքական էջը փակել-բացելու Ծառուկյանի ուղին» վերտառությամբ հրապարակման մեջ։

Ըստ պահանջի. «Պարտավորեցնել պատասխանող «Հայաստանի հանրային հեռուստա-տեսություն» ՓԲ ընկերությանը «Առաջինի լրատվական ալիքի» կայքով, լրատվության յութուբյան եթերով, քաղաքացիակենտրոն լրատվություն ֆեյսբուքյան հարթակով` հրապարակայնորեն հերքել նույն լրատվական միջոցով տարածված զրպարտություն համարվող փաստացի տվյալները` հերքումն իրականացնելով հետևյալ կերպ. «ՀԵՐՔՈՒՄ, 24.05.2026 թվականին «Առաջինի լրատվական ալիքի» կայքէջի «Քոչարյանի դրդմամբ՝ ԲՀԿ հիմնում, Սարգսյանի հետ կոալիցիա. Քաղաքական էջը փակելբացելու Ծառուկյանի ուղին» վերտառությամբ նյութի և տեսանյութի ընթացքում Գագիկ Ծառուկյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերաբերյալ հրապարակված տվյալները չեն համապատասխանում իրականությանը՝ սուտ են։ Տեսանյութը կազմվել և տեղեկատվությունը ներկայացնում է միակողմանի, ռեպորտաժը պատրաստելիս «Հայաստանի հանրային հեռուստատեսություն» ՓԲ ընկերությունը տեղեկատվությունը չի ներկայացրել բարեխիղճ և հավասարակշռված, լրատվականը չի ձեռնարկել ողջամիտ միջոցներ պարզելու տեսանյութի մեջ ներկայացվող տվյալների ճշմարտացիությունը և հիմնավորվածությունը։

Մասնավորապես իրականությունը չի համապատասխանում այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է որևէ քաղաքական ուժի կամ գործչի դրդմամբ, կամ գործել է որևէ անձի հովանավորչությամբ, նշված բոլոր թեզիսները և պնդումները սխալ են։ Տեսանյութը ներկայացվել է տեսանյութի հրապարակման պահին իշխող քաղաքական ուժի օրակարգին համահունչ՝ այն ծառայեցնելով վերջիններիս շահին և ընտրություններում այլ թեկնածուների նկատմամբ առավելություն ձեռք բերելուն։ Իրականում ԲՀԿ-ն քաղաքական գործընթացներում անկախ և ինքնուրույն գործող կուսակցություն է, որը հիմնադրվել է 2004 թվականի ապրիլի 30-ին։ ԲՀԿ-ն ստեղծվել է ժողովրդին ծառայելու, նրա համար արժանավայել կյանք ապահովելու և մեր հայրենիքի բարգավաճմանն իր նպաստը բերելու նպատակով:

Միաժամանակ տեսանյութում խոսվում է Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ քրեական գործերի մասին, որոնց վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը ևս չի ներկայացվել բարեխիղճ և հավասարակշռված, լրատվականը չի ձեռնարկել ողջամիտ միջոցներ պարզելու Տեսանյութի մեջ ներկայացվող տվյալների ճշմարտացիությունը և հիմնավորվածությունը, արդյունքում ներկայացնելով միակողմանի սխալ տեղեկատվություն։

Գագիկ Ծառուկյանն մեղավոր չի ճանաչվել/ արդարացվել է իր նկատմամբ հարուցված քրեական բոլոր վարույթներով։

Պատասխանող «Հայաստանի հանրային հեռուստատեսություն» ՓԲ ընկերությունից հօգուտ Հայցվոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բռնագանձել 6.000.000 (վեց միլիոն) ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում։

Պատասխանող «Հայաստանի հանրային հեռուստատեսություն» ՓԲ ընկերությունից հօգուտ Հայցվոր Գագիկ Ծառուկյանի բռնագանձել 6.000.000 (վեց միլիոն) ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում։

Պատասխանող «Հայաստանի հանրային հեռուստատեսություն» ՓԲ ընկերությունից հօգուտ Հայցվորներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Գագիկ Կոլյայի Ծառուկյանի բռնագանձել հայցվորի կատարված և կատարվելիք դատական ծախսը՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ յուրաքանչյուր հայցվորի մասով 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը (պայմանագիրը և հաշվարկը կներկայացվեն հավելյալ)»։ 

Հայցը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Գուրգեն Քոթանջյանին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>