Նույնիսկ ԿԸՀ-ի տվյալներով Նիկոլ Փաշինյանը չի ունենում սահմանադրական մեծամասնություն. Շարմազանով
«Նույնիսկ ԿԸՀ նախնական պաշտոնական տվյալներով, ընտրության մասնակցած ՀՀ քաղաքացիների 50 տոկոսից ավելին չի քվեարկել Նիկոլի ու ՔՊ-ի օգտին։ Նույնիսկ ԿԸՀ-ի տվյալներով Նիկոլը չի ունենում սահմանադրական մեծամասնություն։ Ու դա անասելի ճնշումների ու վարչական ռեսուրս կիրառելու դեպքում»,- գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նա շարունակել է. «Նույնիսկ ԿԸՀ-ի նախնական տվյալներն են փաստում,որ ընտրության մասնակցած քաղաքացիների կեսից ավելին չեն կիսում Նիկոլի բերած Արցախի հանձնման, հայաթափման ու ՀՀ վիլայեթացման ծրագիրը։
Հիմա պարզ է չէ՞, ինչո՞ւ էին նիկոլականները «պանիխիդա» դեմքով կանգնել իրենց առաջնորդի ասուլիսի ժամանակ։
Մեծ-մեծ ասում էին, որ գնում են սահմանադրական մեծամասնություն հավաքելու։
Դուք նույնիսկ ձեր ԿԸՀ-ի տվյալներով չեք արժանացել ընտրության մասնակցած քաղաքացիների դրական քվեարկությանը։
Ու այդ ամենն ԵՄ ու Արևմուտքի «փակ աչքերի » ու Նիկոլի ռեպրեսիաների պարագայում»։
Հիշեցնենք, որ ԿԸՀ նախնական արդյունքներով, 1 միլիոն 476 հազար 916 ընտրողից 49,81 %-ն իր քվեն տվել է ՔՊ–ին, 23,29 %-ը` «Ուժեղ Հայաստանին», 9,94%-ը` «Հայաստան» դաշինքին, 4 %-ը` ԲՀԿ–ին։

