Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեի վրա հավելյալ մարդ են գրանցել
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեի վրա հավելյալ մարդ են գրանցել: Այս մասին հայտնում է «5–րդ ալիքը»։
«Այս վաղ առավոտից տարբեր քաղաքացիներ ահազանգում են, որ իրենց հասցեներում հաշվառել են մարդկանց, որոնց իրենք չեն ճանաչում: 2-րդ նախագահի Գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը կայքի հետ զրույցում հետևյալ կերպ արձագանքեց այդ փաստին. «Իհարկե, նախագահ Քոչարյանի ընտանիքում Քնարիկ Պետրոսյան անուն- ազգանունով որևէ մարդ չկա, և տվյալ հասցեում չէր էլ կարող գրանցված լինել: Գիտենք, որ սեփականատիրոջ թույլտվությունն է պետք, որպեսզի ինչ-որ մեկին գրանցեն այդ հասցեում:
Սա տաբեր հասցեներում հավելյալ մարդկանց գրանցելու իշխանությունների արատավոր պրակտիկայի հերթական ապացույց է, և այնքան են լկտիացել, որ արդեն նախագահի տան վրա էլ են հավելյալ մարդ գրանցում»:

