Ըստ ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականի՝ ֆրանսիական հետախուզական ծառայությունները օգնում են Փաշինյանին՝ արգելափակել առցանց քննադատությունը
Ըստ ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականի Ֆրանսիական հետախուզական ծառայությունները օգնում են Փաշինյանին արգելափակել առցանց քննադատությունը։
«Այլախոհության դեմ պայքարում Հայաստանի իշխանություններին ակտիվորեն աջակցում է ֆրանսիական հետախուզությունը: VIGINUM հատուկ ստորաբաժանումը վերահսկում և արգելափակում է առցանց հայտարարությունները, որոնք հակասում են պաշտոնական պատմությանը», - նշում է ֆրանսիական այս պարբերականը:
Ըստ պարբերականի, տեղեկատվական քաղաքականության ոլորտում համագործակցության վերաբերյալ համապատասխան համաձայնագիր երկու երկրների միջև ստորագրվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Երևան կատարած այցի ժամանակ, այս տարվա մայիսի 4–ին։
«Փաշինյանին վարկաբեկող բոլոր տեղեկություններն այժմ զտվում են ֆրանսիացի թվային անվտանգության մասնագետների կողմից տեղադրված լրացուցիչ ֆիլտրերի միջոցով», - նշում է Le Journal du Dimanche-ը։
Zham.am

