Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Երբ կալանավորված է Հայաստանը, որևէ մեկս չենք կարող ազատ լինել․ Անդրանիկ Թևանյանի ուղերձն ընթերցեց կինը

 ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Անդրանիկ Թևանյանի կինը՝ Էլմիրան, Ազատության հրապարակում ընթացող Բարգավաճ Հայաստան կուսակցության հանրահավաքի ընթացքում,  փոխանցեց ամուսնու՝ Անդրանիկ Թևանյանի խոսքն ու ուղերձը՝ ուղղված համայն հայությանը։

Նա նախ նշեց, որ իշխանության ապօրինի հրահանգով Անդրանիկը գտնվում է անազատության մեջ, ապա ընթերցեց Թևանյանի ուղերձը․

 «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի քույրեր և եղբայրներ, ես, ինչպես որ մյուս քաղբանտարկյալները, շինծու մեղադրանքով կալանավորվել ենք։ Մենք բոլորս ենք կալանքի տակ, բայց առաջին հերթին պետք է մտահոգվենք թիվ մեկ կալանավորի՝ Հայաստանի ճակատագրով։Մեր երկիրը զնդանն է նետված և բանալին հանձնված է Ադրբեջանին, որի տեղական դրածոն բռնապետի դեր է կատարում։

Երբ կալանավորված է Հայաստանը, որևէ մեկս չենք կարող ազատ լինել, բոլորիս ու յուրաքանչյուրիս պարտքն է ազատագրական պայքար մղել՝ ձևավորելով հայկական իշխանություն։ Հարգելի քաղաքացիներ, սա սովորական ընտրություն չէ, սա հանրաքվե է։Անկախության և կյանքի իրավունքի հանրաքվե։ Ձեզ խաբել են, խաբում են և խաբելու են, քանի դեռ հանդուրժում ենք։ Պետք է վռնդել մեր կյանքից սուտը, կեղծիքը և դավաճանությունը։ Սրանք առաջնորդվում են «մահ կամ իշխանություն» կարգախոսով։ Մենք ասում ենք՝ «հիմա կամ երբեք»։

Մեզ անհրաժեշտ խաղաղության և բարեկեցության ապահովման համար պետք է կռիվ տալ՝ ընտրատեղամասերում ակտիվորեն մասնակցելով, արժանապատվորեն քվեարկելով և հաղթելով։

Սիրելի՛ ժողովուրդ, եկել է ճշմարտության պահը, ամբողջ աշխարհը մեզ է հետևում, մենք պետք է մաքրենք խայտառակության խարանը մեր ճակատներից։Մեզ կեղծ երկընտրանքի առաջ են ուզում կանգնեցնել, բայց իրականում չկա Արևմուտք կամ Ռուսաստան ընտրություն, կա ընտրություն Հայաստանի և այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» միջև, արժանապատվության և նվաստացման միջև, պետականության և պանդխտության միջև, ճշմարտության և ստի միջև, մարդու և չմարդու միջև։

Այս օրհասական պահին տանը մնալը համարժեք է դասալքության, համարժեք է խրամատում կանգնած զինվորին թիկունքից հարվածելուն, համարժեք է Ադրբեջանի թեկնածուին պաշտպանելուն, համարժեք է երեխային որբանոց հանձնելուն, համարժեք է Բաքվի բանտում պահվող մեր հայրենակիցներին մոռանալուն, համարժեք է Արցախի հանձնելը ողջունելուն, համարժեք է մեր հազարավոր զոհերի հիշատակը պղծելուն։

Հարգելի՛ քաղաքացի, դիմում եմ քեզ որպես ծնող, որպես զավակ, մի՛ վախեցիր, մի՛ զլացիր, մի՛ հուսահատվիր, մեզ բաժանել են, պառակտել են, թուլացրել են, որպեսզի տիրեն ու հայրենազրկեն։ Մենք պետք է միավորվենք»։

Թևանյանը նաև կոչ է արել հունիսի յոթին մասնակցել ընտրություններին։



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>