Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Խոստացված 300 դպրոցի փոխարեն` 135, իսկ 500 մանկապարտեզի փոխարեն՝ 306. Փաշինյանի ամենագովազդված ծրագիրը ձախողվել է

168.am-ը բացահայտել է փաշինյանական ևս մեկ սուտ. 

Փաշինյանը 2021-ին հանրությանը ներկայացրեց իր կառավարության հնգամյա ծրագրի ամենից շատ գովազդվող նախաձեռնություններից մեկը՝ մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց և 500 մանկապարտեզ ու նախակրթարան։ Այս ծրագիրը ներկայացվում էր որպես կրթական հեղափոխության առանցքային բաղադրիչ, «Նոր Հայաստանի» խորհրդանիշ և պետք է դառնար իշխանության արդյունավետության գլխավոր ցուցիչներից մեկը։

Անցել է 5 տարի։ Այս կառավարության լիազորությունների ավարտին մնացել են հաշված շաբաթներ, և այսօր արդեն հնարավոր է հստակ տվյալների հիման վրա գնահատել, որ այդ խոստումը, ի թիվս այլոց, չի կատարվել։

2023-2026թթ.-ի ընթացքում Փաշինյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը բազմիցս իրենց հանրային ելույթներում հայտարարում էին, որ ծրագրի իրագործումը լավ է ընթանում, և ըստ ժամանակացույցի։ Սակայն իրականությունը բոլորովին այլն է։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տվյալներով՝ նախատեսված 300 դպրոցներից ավարտված են միայն 135-ը։ Այսինքն՝ խոստացված դպրոցների ավելի քան կեսը՝ 165-ը, կառավարության գործունեության ավարտին դեռևս պատրաստ չեն։

Մանկապարտեզների դեպքում՝ նախատեսված 500-ից ավարտված են միայն 306-ը, իսկ 194-ը շարունակում են մնալ անավարտ։

Ստացվում է, որ 5 տարվա ընթացքում դպրոցաշինության ծրագիրն իրականացվել է ընդամենը 45%-ով , իսկ մանկապարտեզաշինության ծրագիրը՝ մոտ 61%-ով։ Ու սա այն դեպքում, երբ խոսքը կառավարության կարևորագույն և ամենից գովազդված ծրագրերից մեկի մասին էր, որը նաև այս նախընտրական շրջանում դարձել է քարոզչական առանցքային թեզերից մեկը։

Ի դեպ, իշխանությունն ինքն է անուղղակի ընդունել սեփական ձախողումը՝ պաշտոնական փաստաթղթերում բազմաթիվ դպրոցների ու մանկապարտեզների շինարարական/վերանորոգման աշխատանքների ավարտը նախատեսելով կա’մ մինչ 2026 թվականի ավարտը, կա’մ 2027 թվականին։ Եվ այստեղ տրամաբանական հարց է առաջանում. եթե ծրագիրը նախատեսված էր 2021-2026 թվականների համար, ապա ինչո՞ւ դրա զգալի մասը պետք է ավարտին հասցվի տվյալ կառավարության գործունեության ավարտից հետո, երբ արդեն ձևավորված կլինի նոր կառավարություն՝ իր նոր ծրագրով ու առաջնահերթություններով, և, ինչու ոչ, այլ քաղաքական ուժի կողմից։ Այլ կերպ ասած՝ ներկա իշխանությունը փաստացի  ի վիճակի չի եղել կատարելու սեփական նախընտրական և ծրագրային պարտավորությունները, և դրանց իրականացումը փոխանցել է ապագային։

Ընդ որում, խնդիրը միայն քանակի մեջ չէ։ Ավելի ուշագրավ է, թե նշյալ դպրոցների ու մանկապարտեզների պարագայում ինչ ծավալի և որակի աշխատանք է իրականացվել։ Բանն այն է, որ հավանաբար քարոզչական ու հանրությանը մոլորության մեջ գցելու նպատակով թե’ Փաշինյանի, թե’ պատասխանատու գերատեսչության կողմից տվյալ ծրագրի համատեքստում տարիներ շարունակ թմբկահարվում է «մենք դպրոց ենք կառուցում» թեզը։ ՔՊ-ական կառավարության ներկայացուցիչներն ու ՔՊ-ական պատգամավորները, սակայն, մասնագիտորեն խուսանավում են այն հարցին, թե իրականում այդ դպրոցներից ու մանկապարտեզներից քանիսն են, այսպես ասած, զրոյից կառուցված։

Ավարտված 135 դպրոցներից ընդամենը 42-ն են նոր կառուցված։ Մնացած 93-ը վերակառուցված, հիմնանորոգված կամ վերանորոգված են։ Նույն պատկերն է մանկապարտեզների դեպքում. ավարտված 306 օբյեկտներից միայն 55-ն են նոր կառուցված։

Նոր օբյեկտների շինարարության ամենաբարդ ու ամենածավալուն հատվածը, մասնավորապես՝ դեռևս չավարտված 165 դպրոցներից 146-ի և  115 մանկապարտեզների կառուցումը բաժին է ընկել 2026-ի ավարտին ու 2027թ.-ին։

Այսինքն՝ իշխանությունը կարողացել է համեմատաբար արագ իրականացնել վերանորոգման աշխատանքները, սակայն ձախողել է ամենաբարդ և ամենակարևորը՝ նոր կրթական ենթակառուցվածքների կառուցումը։

Շատ տրամաբանական և իշխանությունների համար ոչ ցանկալի հարց է առաջանում. եթե 5 տարվա ընթացքում իշխանությունը կարողացել է կառուցել ընդամենը 42 դպրոց և 55 մանկապարտեզ, ապա ինչպե՞ս է պատրաստվում մի քանի ամսում ավարտին հասցնել բազմակի ավելի մեծ թվով օբյեկտներ, որոնք անհամեմատ ավելի ծավալուն շինարարական աշխատանք են ենթադրում։

Իրականում, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողումն անակնկալ  բացահայտում չէ։ Վերջին տարիներին պետական բյուջեի և Երևան քաղաքի բյուջեի կատարողական հաշվետվություններում, միջնաժամկետ ծախսերի ծրագրերում և այլ պաշտոնական փաստաթղթերում պարբերաբար արձանագրվել են դպրոցաշինության և մանկապարտեզաշինության ու հիմնանորոգման ծրագրերի ցածր կատարողականը։ Տարբեր ժամանակահատվածներում «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի ծախսերը թերակատարվել են տասնյակ միլիարդավոր դրամներով, իսկ առանձին դեպքերում իրականացվել է նախատեսված ծախսերի նույնիսկ մեկ երրորդից պակաս մասը։ Եվ դրա մասին բարձրաձայնէլ են ինչպես մասնագետները, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչները։ Սակայն իշխանությունը նախընտրեց անտեսել այդ ահազանգերը։

«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը պետք է դառնար Նիկոլ Փաշինյանի կառավարման հաջողության խորհրդանիշը, բայց փոխարենը դարձավ մի բանաձև, որը լավագույնս նկարագրում է այս իշխանության կառավարման ոճը՝ բարձր նշաձող, բարձրագոչ հայտարարություններ, լայնածավալ քարոզչություն և վերջում՝ չկատարված խոստումների երկար ցուցակ։ Ավելի ազնիվ կլիներ ՀՀ քաղաքացիների հանդեպ անվանափոխել այդ ծրագիրը՝ «135 դպրոց, 306 մանկապարտեզ»։

Ու մենք դեռ չենք խոսում, որ բազմիցս տեղեկություններ են հրապարակվում դպրոցների և մանկապարտեզների շինարարության ընթացքում արձանագրված թերությունների, անորակ աշխատանքների և նախագծային խնդիրների մասին։ Ավելորդ է նաև խոսել, որ առաձին դեպքերում ժամկետից շեղվելու ու ուշացումների մեղավոր մշտապես կարգում են այլ՝ երրորդ կողմին, բայց ոչ երբեք կառավարությանը։

Եթե «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրն իսկապես «բավական լավ էր ընթանում», ապա ինչո՞ւ 2026 թվականին Հայաստանը դեռ սպասում է խոստացված 165 դպրոցներին և 194 մանկապարտեզներին։

Պետական կառավարման արդյունավետությունը գնահատվում է ոչ թե հնչեցված խոստումներով, այլ դրանց կատարմամբ։ Երբ կառավարության կողմից սահմանված կարևորագույն թիրախներից մեկը 5 տարվա ընթացքում չի ապահովվում, և դրա իրականացումը փաստացի տեղափոխվում է ծրագրի ավարտից հետո, դա արդեն ոչ թե շինարարական կամ կազմակերպչական խնդիր է, այլ քաղաքական պատասխանատվության հարց։
168.am  

 



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>