Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Ո՞րն է Հայաստանի նոր առաքելությունը

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի 9-րդ հոդվածը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից
--------
Ո՞րն է Հայաստանի նոր առաքելությունը

Այսօրվա Հայաստանը շուրջ 200 տարվա քաղաքական նախապատմություն ունի․ մեծ ուժերի, գաղափարների բախում և տարածաշրջանային հաշվեկշիռ։

Մեր Հանրապետության ծնունդն ուղեկցվել է երկունքի ծանր ցավերով։
1) Ռուս-պարսկական, ռուս- թուրքական, Ռուսաստան- Արևմուտք, կապիտալիզմ-կոմունիզմ բախումներ։
2) 1-ին համաշխարհային պատերազմ, Հայոց Ցեղասպանություն, 1-ին Հանրապետության ստեղծում և վերացում, Սովետական Հանրապետության ձևավորում։
3) Գորբաչովյան պերեստրոյկա, Բեռլինի պատի փլուզում, «սառը» պատերազմի փոխակերպում, Բելովեժյան համաձայնագիր։
4) Ղարաբաղյան շարժում, Արցախյան ազատագրական պատերազմ, 3-րդ Հանրապետություն։

Ղարաբաղյան շարժումը ժամանակի ընթացքում վերաճեց անկախական շարժման, որը ձևակերպեց նորանկախ Հայաստանի առաքելությունը՝
-Լեռնային Ղարաբաղի ազատագրում, պաշտպանություն, ինքնորոշման իրավունքի իրացում,
-ժամանակակից՝ ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության կառուցում,
-ազատ տնտեսական հարաբերություններ (մարդկային դեմքով կապիտալիզմ և սոցիալական արդարություն)։

Այս 3 խոշոր առաքելություններից վերջին երկուսը չստացվեց, այսինքն՝ պետականաշինությունը ձախողվեց (Փաշինյանի պես վարչապետ ունենալն այդ ձախողման խոսուն ապացույցն է), քաղաքացին օտարվեց պետությունից։
Սեփականության և իշխանության լեգիտիմության խոր ճգնաժամի պայմաններում Հայաստանի առաքելությունը մնացել էր Արցախին տեր կանգնելը։ Դա որոշակի քարոզչական մանիպուլյացիայի և արտաքին (թշնամական) միջամտությունների հնարավորություն էր ստեղծել։ Հակադրվում էր անվտանգությունն ու ժողովրդավարությունը, մարդկանց համոզում էին, որ Արցախն է Հայաստանի վատ վիճակի, սոցիալական անարդարության պատճառը։
Հայաստանցի-ղարաբաղցի հակադրություն քարոզելը թշնամու տեղեկատվական դիվերսիայի վառ դրսևորումներից է։
Արցախի կորուստը հարված էր ՀՀ անվտանգությանը։ Թող զարմանալի չթվա, Արցախյան 1-ին պատերազմում հայերիս տարած հաղթանակը և հաստատված ստատուս-քվոն դարձել էին առնվազն տարածաշրջանային կայունության, խաղաղության և բոլոր գերտերությունների, խոշոր խաղացողների միջև ուժերի բալանսի պահպանման միակ երաշխիքը։

2018-ից հետո տեղի ունեցած գործընթացները փլուզեցին փխրուն խաղաղությունն Ադրբեջանի հետ, խախտեցին տարածաշրջանային բալանսը՝ Հարավային Կովկասը դարձնելով աշխարհաքաղաքական սուր մրցակցության թատերաբեմ, որի կիզակետում Հայաստանն է։
2022թ․ հոկտեմբերի 6-ի պրահյան գործընթացները և 2023թ․-ին Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները փակեցին ոչ միայն 1988-ից սկիզբ առած, այլ նաև 200-ամյա պատմության ցիկլը՝ Հայաստանի համար բացելով դժոխքի դարպասները։ Տեղի ունեցածը դասական պետական դավաճանություն էր, քանզի մեր երկիրը զրկվեց հենման կետերից։ Ընդ որում՝ ինչպես խոստովանում է Նիկոլ Փաշինյանը՝ այդ ամենն արվել է գիտակցաբար։ «Արևմտյան Ադրբեջան» նախագիծը պաշտոնական Բաքուն առաջ է մղում՝ օգտվելով Փաշինյանի դավաճանական գործողությունների տված հնարավորություններից։
Օրվա իշխանությունը հիմա Հայաստանի քարտեզը դոշի բրոշկա է դարձրել և ՀՀ քաղաքացիներին խաբում է, թե, իբր, գտել է մեր նոր առաքելությունը, որը սկսվում է զրոյական կետից։

Հայաստանն իրոք ունի նոր առաքելության անհրաժեշտություն, բայց դա հաստատ այն չէ, ինչ մեզ հրամցվում է։
ՀՀ-ն կարող է գոյություն և գոյության իմաստ ունենալ ռուս-իրանական առանցքի հետ համահունչ գործունեությամբ։ Անկախ Հայաստանի գոյությունը բխում է մեր շահերից։ Այդ հարցում շահագրգռված են նաև Ռուսաստանը և Իրանը։
Թուրք- ադրբեջանական առանցքին մենք պետք ենք բացառապես որպես կերակուր, ինչն իրենք չեն թաքցնում։

Մեզ բարեկամ են Վրաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, ԵՄ-ն, Հնդկաստանը, մերձավոր արևելքի երկրները, բայց նրանք անվտանգային հարցերում «գետնի վրա» մեր տարածաշրջանում հարց չեն կարող և չեն էլ ուզում լուծել։ Արևմուտքին մենք մեծ բախումների ժամանակ պետք ենք որպես հակառուսական և հակաիրանական մանրադրամ։ Վրաստանը 2008-ից հետո հրաժարվեց այդ մանրադրամային դերից։ Ի հակառակ Վրաստանի՝ պաշտոնական Երևանն այսօր ոտքով-գլխով մտել է այդ դերի մեջ։ Այսինքն՝ խոսելով բալանսավորման և բալանսավորված քաղաքականություն վարելու, Հայաստանի, այսպես կոչված, նոր առաքելությունը «4-րդ Հանրապետության» միջոցով իրացնելու մասին՝ Փաշինյանը մեր երկրի ֆունկցիա է սահմանում հակառուսական և հակաիրանական ինտերնացիոնալի համար թնդանոթի միս դառնալը։ Դա նեոտրոցկիզմ է՝ պերմանենտ պատերազմների և ցեղասպանությունների (էթնիկ զտումների) տեսքով։

Ստեղծված իրավիճակում Հայաստանի իրական առաքելությունը պետությունը պահելն է` մեծ բախումների մեջ ռազմավարական ակտիվ չեզոքության միջոցով։ Մենք պետք է պետությունը վերադարձնենք քաղաքացուն, չզրկվենք բնական դաշնակիցներից, ապահովենք մարդկանց բարեկեցությունը, աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ չդառնանք, մեր ոխերիմ հարևանների հետ ունենանք առնվազն տանելի հարաբերություններ, ապահովենք երաշխավորված խաղաղություն, կարևորագույն հարցերում հասնենք հանրային համաձայնության և կոնսոլիդացիայի, պաշտպանենք մեր ազգային ինքնությունը։
Ինչ վերաբերում է արտաքին կողմնորոշումների հարցին, ապա այն արհեստականորեն է սրվել։
Ռազմաքաղաքական առումով մենք Ռուսաստանի հետ պետք է լինենք՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում և երկկողմ պայմանագրերի ոգուն համահունչ։
Արժեքային առումով մենք արևմտյան աշխարհի մաս ենք կազմում։ Պետական կառավարման արդիականացման և արդար հասարակական հարաբերությունների ձևավորման հարցերում մենք արևմտյան դասական արժեքների ջատագով պետք է լինենք։ Արևմուտքը մեր բնական գործընկերն է, և այդ գործընկերությունը չպետք է լինի ի հաշիվ կամ ի հակադրություն Ռուսաստանի կամ Իրանի։ Մի բան են արժեքները, այլ բան՝ մեր պետական շահն ու ռեալ-պոլիտիկը։
Ի դեպ, չի կարելի հակադրել անվտանգությունն ու ժողովրդավարությունը։ Դա կեղծ հակադրություն է։
2026թ․ դառնալու է շրջադարձային տարի։ Հայաստանը կունենա՞ առաքելություն և կպահպանի՞ իր գոյությունը, թե՞ կդառնա ուրիշների խաղերի զոհ կամ կերակուր։ Որոշողն առայժմ մենք ենք՝ ՀՀ քաղաքացիներս։ Սխալ զարգացումների դեպքում մեզ այլևս նման հնարավորություն չի տրվելու։
Նեոգլոբալիզմի դարաշրջանում խաղի կանոնները շատ դաժան են։ Եթե չզբաղվենք քաղաքականությամբ, ապա քաղաքականությունը կզբաղվի մեզանով այնպես, ինչպես Արցախում զբաղվեց։ Այնպես որ ընտրությունն ակնհայտ է։
Միացի՛ր, որ փոխենք։

Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար
04․06․2026
------
Հ․Գ․ Օրենքով սահմանված կարգով Անդրանիկ Թևանյանն ունի վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք։ Մինչև նախընտրական քարոզարշավի ավարտն Անդրանիկ Թևանյանի ուղերձները կհրապարակվեն «Մայր Հայաստան» շարժման ֆեյսբուքյան էջով
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>