Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Պուտինը նշել է այն հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ից դուրբս գալու դեպքում

Ասացվածք կա այն մասին, թե ուղիղ խոսքը հատկապես ում (ինչին) են ասում): ԵԱՏՄ գագաթաժողովիր շրջանակներում մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անդրադարձել է «Հայաստանի հարցին»: 
Հայաստանը, ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում, կկորցնի ազատ առևտրի մասին համաձայնագրերից օգտվելու հնարավորությունը, կբախվի փոխադրումների և էներգակիրների սակագների բարձրացմանը, հայտարարել է Պուտինը։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, Երևանի կայացրած ցանկացած որոշումից անկախ՝ հումանիտար կապերը չեն վատթարանա։

Եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) և անցնի Եվրամիության չափանիշներին, ապա Ռուսաստանը ստիպված կլինի դադարեցնել Երևանի հետ տնտեսական ոլորտում այն համագործակցությունը, որը վերաբերում է ինտեգրացիոն գործընթացներին, Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԲԿ-ի թղթակիցը։

«Մեծ հաշվով, մենք ստիպված կլինենք գործնականում դադարեցնել մեր ողջ աշխատանքը, տվյալ դեպքում՝ Հայաստանի հետ, տնտեսության այն ոլորտներում, որոնք առնչվում են ինտեգրացիոն գործընթացներին (ԵԱՏՄ շրջանակներում)», — ասել է նա։

ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Երևանը կկորցնի միավորման կողմից կնքված ազատ առևտրի համաձայնագրերից օգտվելու հնարավորությունը։ Բացի այդ, Հայաստանը կբախվի երկաթուղային փոխադրումների սակագների բարձրացման և իր ավտոտրանսպորտային փոխադրողների նկատմամբ պահանջների խստացման։ Էներգակիրների գների բարձրացումը, տարբեր փորձագետների գնահատմամբ, կհանգեցնի Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) առնվազն 14 տոկոսի կորստի, շարունակել է Պուտինը։

ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ կկիրառվեն նույն պահանջները, ինչ մյուս միգրանտների նկատմամբ։ Մասնավորապես, նրանք աշխատանքի համար ստիպված կլինեն աշխատանքային արտոնագիր (պատենտ) ստանալ, իսկ պարտադիր բժշկական ապահովագրության (ՊԲԱ) համակարգից օգտվելու համար պետք է Ռուսաստանում բնակվեն առնվազն հինգ տարի։

Պուտինի խոսքով՝ ԵԱՏՄ-ի անդամ լինելով՝ Հայաստանը մուտք ունի միավորման մեծ և պաշտպանված շուկա։ Ռուսաստանում բուսասանիտարական նորմերը զգալիորեն ավելի խիստ են, քան Եվրամիությունում, և եթե Երևանը խզի կապերը ԵԱՏՄ-ի հետ, ապա հայկական գյուղատնտեսական արտադրանքը կարող է կորցնել ռուսական շուկա մուտք գործելու հնարավորությունը։ «Գյուղատնտեսական արտադրանքը գալիս է մեր շուկա։ Այդ դեպքում մենք այլևս չենք ճանաչի այդ նորմերը։ Պետք կլինի կրկին վերադառնալ այդ հարցին։ Գուցե ճանաչենք, բավարարվենք դրանցով։ Գուցե՝ ոչ», — ասել է նա։

Միևնույն ժամանակ, Պուտինի խոսքով, ինչ որոշում էլ Հայաստանը կայացնի ԵԱՏՄ-ում իր հետագա անդամակցության վերաբերյալ, դա չի փչացնի Ռուսաստանի հետ հումանիտար և քաղաքական կապերը, քանի որ «տվյալ դեպքում խոսքը զուտ տնտեսական բնույթի հարցերի մասին է»։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին միության անդամ չորս երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում նշեցին, որ Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ձգտումը տնտեսական ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ-ի համար։ Նրանք հանդես եկան Հայաստանում հանրաքվե անցկացնելու օգտին՝ Եվրամիությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ անդամությունը պահպանելու հարցով, ինչպես նաև հայտնեցին, որ դեկտեմբերին կգնահատեն միությունում Երևանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքները։
--
Ավելի մանրամասն՝ տեսանյութում (ռուսերեն)

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>