Հայաստանը ցանկանում է մնալ ԵԱՏՄ կազմում, բայց կան նրբություններ. Օվերչուկ
Օվերչուկ. Հայաստանը ցանկանում է մնալ ԵԱՏՄ կազմում, բայց կան նրբություններ: Հայաստանը ցանկանում է մնալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում, սակայն այդ հարցում «կան նրբություններ», «Вести» տեղեկատվական համակարգի հարցին ի պատասխան հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեկսեյ Օվերչուկը:
Ռուսաստանի փոխվարչապետին հարց է ուղղվել, թե արդյոք հաջողվել է որևէ բան համաձայնեցնել Հայաստանի հետ Աստանայում անցկացված ԵԱՏՄ գագաթնաժողովում։
«Հայաստանը միշտ հավատարիմ է այն դիրքորոշմանը, և մենք դա տեսնում ենք, որ իրենք ցանկանում են մնալ Եվրասիական տնտեսական միությունում։ Բայց այստեղ կան նրբություններ»,- ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Աստանայում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակի «գործնական քննարկում»։
Աղբյուր՝ News.am

