Պեսկովը պատասխանել է Պուտինի և Մհեր Գրիգորյանի հանդիպման վերաբերյալ հարցին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև առանձին հանդիպում Աստանայում նախատեսված չէ, բայց նրանք կարող են խոսել, եթե անհրաժեշտ համարեն։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առանձին հանդիպում (Պուտինի և Գրիգորյանի միջև - խմբ.) նախատեսված չէ, բայց եթե նրանք ցանկանան, անպայման կարող են խոսել», -լրագրողներին ասել է նա։
Աղբյուրը`Panorama.am

