Գնացե'ք ընտրատեղամաս, վե'րջ դրեք այս իշխանությանը և ձևավորե՛ք հայկական իշխանություն. Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղաքական բանտարկյալ Անդրանիկ Թևանյանի 3-րդ նամակը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից
--------
Հարգելի’ հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ
Հունիսի 7-ին կայանալիք ընտրությունները սովորական ընտրություններ չեն։ Վճռվում է Հայաստանի ճակատագիրը։ Կունենա՞նք պետություն, թե՞ կկորցնենք այն։
Եթե Նիկոլ Փաշինյանը մնաց, ապա կհաղթեն Ալիևն ու Էրդողանը։
Գնացե'ք ընտրատեղամաս, վե'րջ դրեք այս իշխանությանը և ձևավորե՛ք հայկական իշխանություն։
«Մայր Հայաստանը» ընտրություններին մասնակցում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով։ Մեր քվեաթերթիկը համար 7-ն է։ Մեր ստանալիք քվեների քանակից առավել կարևոր է հավաքական ընդդիմության հաղթանակը։
Միացի’ր, որ փոխենք։
Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար
------
Հ․Գ․ Օրենքով սահմանված կարգով Անդրանիկ Թևանյանն ունի վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք։ Մինչև նախընտրական քարոզարշավի ավարտն Անդրանիկ Թևանյանի ուղերձները կհրապարակվեն «Մայր Հայաստան» շարժման ֆեյսբուքյան էջով։

