2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա Տոնոյան Լիահույս ենք, որ Իրանի մարմինները կձեռնարկեն միջոցներ՝ թույլ չտալու, որ Իրանի քաղաքացիներին ներքաշեն Հայաստանում տեղի ունեցող ապօրինի գործընթացներում. Արման Աբովյան Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել
27
TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում. Ավետիք Չալաբյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անդրադարձը՝ բանտից Երեք հոգի այրվել են վթարված ավտոմեքենայի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հաղորդում Հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ դրվի. Ստեփան Դանիելյան Գագիկ Ծառուկյանի 12 ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվեց Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան. «Ռիա Նովոստի» «Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ». Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ) Մենք ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Պուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. Սուրենյանց Փրկարարները հայտնաբերել են երեկ մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իշխանական պատգամավորի եղբոր ծեծի գործով 2 ձերբաալված կա. ՔԿ Մարդկանց մոխրшցման պատճառ դարձած վթարի գործով ձերբակալվածներ կան 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա Տոնոյան Լիահույս ենք, որ Իրանի մարմինները կձեռնարկեն միջոցներ՝ թույլ չտալու, որ Իրանի քաղաքացիներին ներքաշեն Հայաստանում տեղի ունեցող ապօրինի գործընթացներում. Արման Աբովյան Ինչպե՞ս է Ավետ Կոնջորյանը մեքենայով անցնելիս հայհոյում Աբովյանի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանին. MakaryanNews. TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին (տեսանյութ) Քաղաքականությունը գնահատվում է ոչ թե տպավորություններով, այլ արդյունքով. Արփինե Հովհաննիսյան Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում. Ավետիք Չալաբյան Ավինյանի գրոհը Փաշինյանի ընտրազանգվածի վրա. փողոցային առևտրականներից 6 տոննա ապրանք է առգրավվել Ավինյանի գլխավորած Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ընկերության օրինական շահերին վնաս պատճառելու համար Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղայի Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինծառայողների թիվը հասել է 624-ի Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անդրադարձը՝ բանտից Երեք հոգի այրվել են վթարված ավտոմեքենայի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հաղորդում Իրանական նավի վրա հարձակումը անպատասխան չի մնա․ Աբբաս Արաղչի Ուկրաինայի ԶՈւ-ն Կասպից ծովում հարվածել է իրանական տանկերին,կան զոհեր և վիրավորներ Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ դրվի. Ստեփան Դանիելյան Ընտրությունները խուժանավարի կեղծեցին. Արման Աբովյան Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում «Գործ ունենք այս դեպքում ընտրովի արդարադատության հետ. սխալ են արել, որ քրեական հետապնդում են սկսել». Արայիկ Պապիկյան Կապիտալ ծախսերը «սառեցրել» են Աննորմալություն է ու ազգային ամոթ, որ այսօր երկրի ինտելեկտուալ և առաջադիմական ռեսուրսը կուտակվել ու խտացել է բանտերում Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվել Գագիկ Ծառուկյանի 12 ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվեց

Հայաստանին անհրաժեշտ է նոր տնտեսական մթնոլորտ. Հրաչյա Ռոստոմյան

Բիզնեսի ներկայացուցիչների, ներդրողների և հազարավոր աշխատող քաղաքացիների մոտ օրեցօր խորանում է անորոշության զգացումը, որովհետև իշխանությունը ձևավորել է մի համակարգ, որտեղ տնտեսական հարաբերությունները պայմանավորվում են ոչ թե օրենքով, այլ քաղաքական նպատակահարմարությամբ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված  Հրաչյա Ռոստոմյանը:

«Բաց խոսակցություն բիզնեսի հետ

Այսօր Հայաստանի տնտեսությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ։ Բիզնեսի ներկայացուցիչների, ներդրողների և հազարավոր աշխատող քաղաքացիների մոտ օրեցօր խորանում է անորոշության զգացումը, որովհետև իշխանությունը ձևավորել է մի համակարգ, որտեղ տնտեսական հարաբերությունները պայմանավորվում են ոչ թե օրենքով, այլ քաղաքական նպատակահարմարությամբ։

Սեփականության իրավունքը, որը պետք է լինի պետության և տնտեսության կայունության հիմնասյուներից մեկը, այլևս պաշտպանված չէ։ Գործարար միջավայրում ձևավորվել է վտանգավոր ընկալում, որ խոշոր բիզնեսի անվտանգությունը կախված է կառավարող խմբի նկատմամբ քաղաքական հավատարմությունից, իսկ իշխանության հետ անհամաձայնությունը կարող է վերածվել վարչական ճնշումների, հարկային հետապնդումների կամ տնտեսական թիրախավորման։ Փաստացի, վարչապետն ամեն օր անոնսավորում է ինչ-որ բան «խլելու» մասին:

Այս մթնոլորտը կործանարար է տնտեսության համար։ Որևէ լուրջ գործարար ներդրում չի անի այն երկրում, որտեղ վաղվա օրը կանխատեսելի չէ, որտեղ բիզնեսը ստիպված է մտածել ոչ միայն շուկայի, այլ նաև քաղաքական ռիսկերի մասին։ Արդյունքում՝ նվազում են ներդրումները, տնտեսությունը կորցնում է մրցունակությունը, փակվում են աշխատատեղեր, իսկ սոցիալական խնդիրներն ավելի են խորանում։

Միևնույն ժամանակ, Հայաստանի արտաքին քաղաքականության արկածախնդրությունը նոր վտանգներ է ստեղծում։ Ռուսաստանի հետ հարաբերություններում խորացող ճգնաժամը և ավանդական շուկաների հետ կապված խնդիրները հարվածում են հայկական արտադրողին ու արտահանողին։ Այս ամենն արդեն հանգեցրել է բիզնեսների կրճատման, արտադրության նվազման և բազմաթիվ ընտանիքների սոցիալական վիճակի վատթարացման։

Մյուս կողմից, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում գործող ներկայիս քաղաքականությունը պարունակում է տնտեսական լուրջ ռիսկեր։ Առանց անվտանգության հստակ երաշխիքների և առանց ազգային տնտեսական շահերի պաշտպանության՝ Հայաստանը կարող է հայտնվել ավելի մեծ տնտեսությունների ճնշման ու ազդեցության տակ։ Սա վտանգ է ոչ միայն առանձին գործարարների, այլև մեր տնտեսական ինքնիշխանության համար։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համոզված է՝ պետությունն ու բիզնեսը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ։

Մենք երաշխավորում ենք՝

● սեփականության իրավունքի անվերապահ պաշտպանություն և սեփականության վերաբաժանման ցանկացած վտանգավոր նախադեպի բացառում,

● բիզնեսի նկատմամբ քաղաքական ճնշումների և ընտրովի վերաբերմունքի դադարեցում,

● ներդրումային միջավայրի արմատական բարելավում՝ հստակ, կանխատեսելի և բիզնեսամետ օրենսդրական փոփոխությունների միջոցով,

● հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում առկա ճգնաժամի հաղթահարում՝ Հայաստանի տնտեսությունը նոր ցնցումներից պաշտպանելու նպատակով,

● հայ-ադրբեջանական հարաբերություններում երաշխավորված խաղաղության մոդելի ներդրում, որը հնարավորություն կտա Հայաստանին զարգանալ անվտանգ, հավասարակշռված և կայուն միջավայրում։

Մենք համոզված ենք՝ ուժեղ պետություն հնարավոր չէ կառուցել թույլ տնտեսությամբ, իսկ ուժեղ տնտեսություն հնարավոր չէ ունենալ վախի, անորոշության և քաղաքական հաշվեհարդարի պայմաններում։

Հայաստանին անհրաժեշտ է նոր տնտեսական մթնոլորտ, որտեղ գործարարն իրեն պաշտպանված կզգա, ներդրողը վստահ կլինի ապագայի նկատմամբ։ Տնտեսությունը չի կարող լինել իշխանամետ կամ ընդդիմադիր, այն պետք է ծառայի պետության հզորացմանն ու ժողովրդի բարեկեցությանը»,- գրել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>